ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության Առողջապահության ազգային ինստիտուտի, Հայ օգնութայն ֆոնդի (ՀՕՖ) աջակցությամբ Zoom հարթակի միջոցով այսօր տեղի է ունեցել նոր կորոնավիրուսի (COVID-19) կանխարգելմանն և բուժմանն ուղղված տելեկոնֆերանս, որին մասնակցել են ԱՀ բժշկական հաստատությունները ներկայացնող 70 բժիշկ: