Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 2-ին այցելել է Թալիշ գյուղ եւ Ապրիլյան պատերազմի 4-րդ տարելիցի կապակցությամբ ծաղկեպսակ դրել գյուղի հուշահամալիրում, տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
Բակո Սահակյանն Ապրիլյան պատերազմի 4-րդ տարելիցի կապակցությամբ այցելել է Թալիշ և ծաղկեպսակ դրել գյուղի հուշահամալիրում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նույն օրը երկրի ղեկավարը Թալիշում հրավիրել է խորհրդակցություն Պաշտպանության բանակի բարձրագույն հրամկազմի հետ՝ պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանի գլխավորությամբ:
Խորհրդակցությանը քննարկվել են բանակաշինության եւ պաշտպանության բանակի մարտունակության բարձրացման հետ կապված հարցեր: