Artsakhpress

Ռազմական

Դուք իրականությունից հեռու եք այնքանով, որքանով իմ մասին Ձեզ տեղեկություն տրամադրողները. Սամվել Կարապետյանի արձագանքը

Արցախի Ազատամարտիկների միության նախագահ, Արցախի հերոս Սամվել Կարապետյանն արձագանքել է ֆեյսբուքյան օգտատեր Մարինա Խաչատրյանի՝ իր հասցեին արած հայտարարություններին:

Դուք իրականությունից հեռու եք այնքանով, որքանով իմ մասին Ձեզ տեղեկություն տրամադրողները. Սամվել Կարապետյանի արձագանքը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  «Օրերս ոմն Մարինա Խաչատրյան փորձում էր իր երևակայության շրջանակում լուտանքներ ու մեղադրանքներ հնչեցնել իմ անվան շուրջ (տես՝ https://www.facebook.com/profile.php?id=100042929170875): Իհարկե, կարելի էր ուշադրություն չդարձնել այդ ամենին և թողնել անպատասխան: Սակայն քանի որ արդեն ոչ թե որոշների, այլ, ցավոք, շատերի մոտ մեր լռությունն ընկալվում է որպես «համաձայնություն», ուստի ստիպված եմ համառոտ պատասխանել տվյալ «մեղադրանքներին»: Եվ այսպես հարգելի տիկին Խաչատրյան Դուք ասում եք՝

1. «2016թ. ապրիլին դու ապտակել ես Արայիկ Հարությունյանին... Հիմա ինչո՞ւ ես կանգնել Արայիկի կողքին, ինչու ես Արայիկին սատարում»:

Պատասխանում եմ՝ Դուք ստում եք, իմ և Արայիկ Հարությունյանի միջև նման միջադեպ չի եղել: Ինչ վերաբերում է սատարելուն, ապա ես իմ կենսագրությամբ ապացուցել եմ, որ մշտապես սատարել և սատարելու եմ մեկին, և այդ մեկը իմ Հայրենիքն է...

2.Աղաղակում եք իմ ունեցած հարստության և այն կորցնելու վախի մասին:

Պատասխանում եմ՝ իմ ամենամեծ հարստությունը մարմնիս վրա պատերազմից մնացած սպիերն են և այն ազատագրված տարածքները, որով այսօր աշխարհին ներկայանում է Արցախի Հանրապետությունը: Համոզված եղեք, ես չեմ վախենում այն կարցնելու վտանգից, քանի որ Արցախը պահում են իմ, այլ ոչ թե քո նմանները:

3.Հարցնում եք, թե ինչ պաշտոն էի զբաղեցնում և, միաժամանակ ավելացնում, որ, այն հատուկ իմ հագով կարված կոստյում էր...

Պատասխանում եմ՝ այստեղ ևս պետք է հիասթափեցնեմ. 1988թ.-ից սկսելով ընդհատակյա զինված պայքար, շարքայինից հասել եմ, նախ՝ բանակի հրամանատարի առաջնային գծով տեղակալի, իսկ 2007-ից՝ ԱՀ ՊՆ տեղակալի պաշտոնին: Ամենայն հավանականությամբ Ձեզ հետաքրքրում է պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը: Ասեմ, որ այդ հաստիքը ստեղծվել է 1999թ. օգոստոսին: Ստեղծման պահից մինչև 2005թ. տվյալ պաշտոնն զբաղեցրել է Վիտալի Բալասանյանը: Կարծում եմ համոզվեցիք, որ այդ «կոստյումը հատուկ իմ հագով չէր կարված»:

4.Եվ վերջապես, ինձ կասկածում եք տղամարդ չլինելու, թասիբ և ինքնասիրություն չունենալու մեջ: Ավելին, ինձ կպցնում եք թալանչու պիտակ...

Պատասխանում եմ՝ հարգելի տիկին Խաչատրյան Դուք իրականությունից հեռու եք այնքանով, որքանով իմ մասին Ձեզ տեղեկություն տրամադրողները... Եղբայրաբար խորհուրդ կտայի՝ որևէ մեկի մասին խոսելուց կամ հրապարակավ կարծիք հայտնելուց, նրա անձին վերաբերվեք այնպես, ինչպես կցանկանայիք վերաբերվեին Ձեզ:

Հ. Գ. - Քանի որ այսօր ապրիլի 2-ն է, կցանկանայի առիթից օգտվելով Ձեզ և այս տողերը ընթերցողներին հիշեցնել, որ ուղիղ 4 տարի առաջ՝ այս օրը, սկսվեց քառօրյա պատերազմը: Այդ օրը ձեր խոնարհ ծառան ստանձնելով Սեյսուլանի (Մարտակերտ) ուղղության պաշտպանության ղեկավարումը, մեր քաջարի զինվորների անձնազոհ գործողությունների շնորհիվ, վերաազատագրեց հակառակորդի կողմից ընդամենը ժամեր առաջ գրավված դիրքերը: Ավաղ ունեցանք նաև կորուստներ: Ուզում եմ իմ խորին ցավակցությունը հայտնել բոլոր մեր զոհված մարտընկերների հարազատներին և ողջ ժողովրդին ու հավաստիացնել, որ մեր երկիրը կանգուն է հենց նման հերոսների կատարածի շնորհիվ»,- նշել է Սամվել Կարապետյանը:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search