Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Արցախում տեղի ունեցած նախագահական և խորհրդարանական ընտրություններին՝ նշելով, որ տեղի են ունեցել բարձր որակի ընտրություններ:
Արցախում տեղի են ունցել բարձր որակի ընտրություններ. Նիկոլ Փաշինյան
Վարչապետը հիշեցրեց, որ նախագահական առաջին իսկ փուլում նախագահ ընտրվելու համար թեկնածու Արայիկ Հարությունյանին, նախնական արդյունքներով, չի հերիքել ընդամենը մի քանի հարյուր ձայն:
«Եվ ես կարծում եմ, որ այս փաստն ինքնին բավականին խոսուն է»,-ասաց նա և նշեց, որ բավականին խոսուն է նաև խորհրդարանական ընտրություններին մասնակցող ուժերի մեծ թիվը, ինչպես նաև այն փաստը, որ երկրորդ և երրորդ տեղով խորհրդարան անցել են ոչ թե իշխանական, այլ ընդդիմադիր ուժեր: