Artsakhpress

Հասարակական

Մարտի 31-ին արձանագրեցինք Արցախի քաղաքացու հաղթանակը. Արայիկ Հարությունյանն ուղերձ է հղել

«Ազատ հայրենք - ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի առաջնորդ, Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջով հանդես է եկել ուղերձով, որտեղ իր երախտագիտությունն է հայտնել արցախահայությանը մարտի 31-ին կայացած համապետական ընտրություններին ակտիվ մասնակցելու և իր ղեկավարած քաղաքական դաշինքին ու իր թեկնածությանը հայտնած բարձր վստահության համար:

Մարտի 31-ին արձանագրեցինք Արցախի քաղաքացու հաղթանակը. Արայիկ Հարությունյանն ուղերձ է հղել

Մարտի 31-ին արձանագրեցինք Արցախի քաղաքացու հաղթանակը. Արայիկ Հարությունյանն ուղերձ է հղել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ուղերձում ասված է.

«Հարգելի՛ հայրենակիցներ

Իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ ուզում հայտնել յուրաքանչյուրիդ՝ մարտի 31-ին քաղաքացիական բարձր գիտակցություն ցուցաբերելու և ընտրություններին ակտիվ մասնակցելու համար: Մենք մեր ամուր կամքի և վճռականության շնորհիվ մեկ անգամ ևս ապացուցեցինք ողջ քաղաքակիրթ աշխարհին, որ Արցախի ինքնիշխան Հանրապետությունը միջազգային հարթակներում պետք է ստանձնի իր ուրույն տեղն ու դերը:

Սիրելի՛ հայրենակիցներ

Ձեր վստահության քվեի շնորհիվ «Ազատ հայրենք -ՔՄԴ» կուսակցությունների դաշինքը Խորհրդարանում կունենա ամենամեծ խմբակցությունը՝ 16 պատգամավորական մանդատով: Կրկին հայտնելով երախտագիտությունս՝ հավաստիացնում եմ, որ, շնորհիվ ձեր մեծ աջակցության, մեր քաղաքական թիմը պատրաստ է կյանքի կոչելու այն բոլոր ծրագրերը, որոնք ձեր դատին ենք ներկայացրել նախընտրական շրջանում:

Ես ողջունում եմ նաև խորհրդարանական մեր ապագա բոլոր գործընկերներին, որոնց հետ շուտով պետք է ակտիվ և արդյունավետ աշխատանքներ ծավալենք: Բազմակուսակցական խորհրդարանի գործունեությունը մեր իրականության մեջ, համոզված եմ, նոր որակ է հաղորդելու օրենսդրական աշխատանքին:

Անդրադառնալով նախագահական ընտրությունների արդյունքներին՝ հարկ եմ համարում նշել, որ դրանք մեկ անգամ ևս փաստեցին այն, որ Արցախում ժողովրդավարական արժեքներն այլընտրանք չունեն: Բոլորս համոզվեցինք, որ յուրաքանչյուրիս քվեն ոչ միայն կարևոր է, այլև որոշիչ:

Մարտի 31-ին արձանագրեցինք Արցախի քաղաքացու հաղթանակը. մեր երկրում կայացան ազատ, արդար և մրցակցային ընտրություններ: Սա բոլորիս ձեռքբերումն է: Սահմանադրական ճանապարհով իշխանություն ձևավորելու հաջորդ հանգրվանն ընտրությունների երկրորդ փուլն է, և մենք միասնաբար ու ավելի ամուր ճակատով, կդիմագրավենք բոլոր այն մարտահրավերներին, որոնք ծառացած են մեր միասնական հայրենքի ու ժողովրդի առաջ:

Եվս մեկ հարց, որին հարկ եմ համարում անդրադառնալ, վերաբերում է նոր տեսակի կորոնավիրուսի տարածման վտանգին: Համաշխարհային այս համաճարակը ողջ մարդկությանը նետված մարահրավեր է: Խնդրում եմ ձեզ խստորեն պահպանել առողջապահության նախարարության ցուցումները: Ի դեպ, իրավիճակով պայմանավորված՝ պատրաստ ենք հետևելու իշխանության ցանկացած որոշման:

Կեցցե՛ Արցախի հերոսական Հանրապետությունը:

Կեցցե՛ Մայր Հայրենիքը:

Կեցցե՛ հայ ժողովուրդը, որի կենսական և հզոր ներուժն առավելագույնս կծառայեցվի ի շահ և ի բարօրություն հայոց աշխարհի»:

Հիշեցնենք, որ մարտի 31-ին կայացած համապետական ընտրություններին մասնակցում էին 14 նախագահի թեկնածուներ: Ստացված արդյունքի համաձայն՝ Արայիկ Հարությունյանը ստացել է 36076 քվե կամ 49.26 %, իսկ «Ազատ Հայրենիք-Քաղաքացիական միացյալ դաշինք» կուսակցությունների դաշինքը կստանա 16 մանդատ:

Նշենք, որ ընտրություններին մասնակցել է 76 հազար 471 ընտրող կամ ընտրողների ընդհանուր թվի 72, 7 %-ը:


     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search