Artsakhpress

Քաղաքական

Նախընտրական քարոզչության ժամանակահատվածում հեռարձակված հեռուստառադիոհաղորդումներում խախտումներ չեն արձանագրվել. Միքայել Վիրաբյան

ԱՀ Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Միքայել Վիրաբյանը ու ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրանն Հակոբյանն այսօր հանդես են եկել մամուլի ասուլիսով:

Նախընտրական քարոզչության ժամանակահատվածում հեռարձակված հեռուստառադիոհաղորդումներում խախտումներ չեն արձանագրվել. Միքայել Վիրաբյան

Նախընտրական քարոզչության ժամանակահատվածում հեռարձակված հեռուստառադիոհաղորդումներում խախտումներ չեն արձանագրվել. Միքայել Վիրաբյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։  «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ասուլիսին ոլորտի պատասխանատուներն անդրադարձել են մարտի 31-ին կայացած համապետական ընտրությունների քարոզչության ժամանակահատվածում վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների կողմից քարոզչության կողմերի համար հավասար պայմանների տրամադրմանը:
 
Իր խոսքում Միքայել Վիրաբյանն ասել է, որ Արցախի Հանրապետությունում գործող 1 հանրային և 16 մասնավոր հեռուստառադիոընկերություններից Արցախի Հանրապետությունում համապետական ընտրությունների քարոզչության լուսաբանման գործընթացին մասնակցելու ցանկություն են հայտնել Արցախի հանրային հեռուստառադիոընկերությունը, «Արցախկապ»-ը, «Փեյս» հեռուստառադիոընկերությունը, «Միքս Մեդիան», «Ռադիո  FM 103»-ը, «Ազգային ռադիո և հեռուստատեսություն», «էքսելենթ Տելեսիսթեմս», «Դիջիթալ Սմայլ» ընկերությունները, ինչի մասին վերջիններս պատշաճ կերպով տեղեկացրել են Հանձնաժողովին և օրենքով սահմանված կարգով հայտարարել են իրենց վճարովի եթերաժամի  սակագների  մասին:
«Մշտադիտարկման արդյունքների հիման վրա կազմված եզրակացության համաձայն՝ նշված ժամանակահատվածում վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստաընկերությունների, ռադիոընկերությունների կողմից հեռարձակած հեռուստառադիոհաղորդումներում ԱՀ ընտրական օրենսդրությանը անհամապատասխանության խախտումներ չեն արձանագրվել, և հաշվետու ժամանակահատվածում  նախագահի թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների կողմից Հանձնաժողով պաշտոնապես ոչ մի բողոք չի ներկայացվել և թեկնածուներին տրվել են հավասար հնարավորություններ-  նշել է Մ. Վիրաբյանը:
Նրա խոսքով՝ նախընտրական քարոզչության ընթացքում վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների կողմից վճարովի եթերաժամի մեկ րոպեի գինը փոփոխության չի ենթարկվել:
 
Իր հերթին Տիգրան Հակոբյանն ասել է, որ նման մշտադիտարկում Արցախի պատմության մեջ իրականացվում է առաջին անգամ: Ի դեպ, առաջին անգամ վերգետնյա հեռարձակողների համար մշակվել է հատուկ մեթոդաբանություն:
 
«Արցախում ստեղծված է հեռուստառադիոընկերությունների գործունեությունը կարգավորող և քարոզարշավի համապատասխանությունը օրենքին ստուգման համակարգ, որը գործում է աշխարհի առաջատար երկրներում: Կարծում եմ՝ Արցախում հիմք է ստեղծվել եվրոպական ստանդարտներին համապատասխան մշտադիտարկման և կարգավորման մեխանիզմ»,- ավելացրել է Տ. Հակոբյանը:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Խոշոր ավտովթար Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհին

Սեպտեմբերի 1-ից բարձրագույն կրթությունը կդառնա անվճար. Նախագահ Հարությունյանը «Վերջին զանգի» առթիվ շնորհավորական ուղերձ է հղել

Արցախի նորընտիր նախագահն աշխատանքի է գնալու էլեկտրամոբիլով

«Ֆլեշ» ընկերությունն Արցախում նվազեցրել է բենզինի տեսականու և դիզվառելիքի գները

«Անվճար կրթությունն Արցախում խարսխված կլինի որակի ապահովման վրա». Լուսինե Ղարախանյան

Կարեն Դանիելյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար

Մարտական դիրքում գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից զինծառայող է մահացել

Արայիկ Հարությունյանն ու Սամվել Բաբայանը համագործակցության հուշագիր են ստորագրել

Արցախում պետական հաստատություններում անվճար կրթության հնարավորությունը կունենա հետադարձ ուժ. Վահրամ Պողոսյան

Search