Չինացի կենսաբանները ուսումնասիրել են, թե ինչպես է նոր տեսակի կորոնավիրուսն ազդում տարբեր տնային կենդանիների վրա, և եզրակացրել են, որ այն չի վարակում խոզերին, շներին, հավերին և բադերին, բայց կարող է վարակել կատուներին օդակաթիլային ճանապարհով: Նրանց հայտնագործությունները հրապարակվել են bioRxiv գիտական էլեկտրոնային գրադարանում: