Artsakhpress

Քաղաքական

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն ներկայացրել է դիտորդական առաքելության ընթացքում արձանագրված խախտումները

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության Ստեփանակերտի գրասենյակը մարտի 31-ին Արցախում կայացած նախագահական և խորհրդարանական ընտրությունների ընթացքում իրականացրել է դիտորդական առաքելություն:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն ներկայացրել է դիտորդական առաքելության ընթացքում արձանագրված խախտումները

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն ներկայացրել է դիտորդական առաքելության ընթացքում արձանագրված խախտումները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի  թղթակցի հաղորդմամբ՝ ներկայացնելով ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումները «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանն ասել է, որ, ընդհանուր առմամբ, 10 ընտրատեղամասում գրանցվել է վիճաբանություն՝ հիմնականում վստահված անձանց և հանձաժողովի անդամների մասնակցությամբ:
«Ընտրատեղամասերից 3-ի տարածքը բավարար չէր քվեարկության բնականոն աշխատանքի համար: Տեղամասերից 16-ում եղել են դիտորդական իրավունք չունեցող անձինք: Եվս 13 տեղամասում եղել են դեպքեր, երբ քվեախցիկում եղել են այլ անձինք: Որոշ տեղամասերում էլ այդ այլ անձի առկայությունը դիտորդների կողմից գնահատվել է որպես վերահսկողություն: 15 տեղամասում եղել են վստահված անձինք և հանձնաժողովի անդամներ, որոնք չեն կրել համապատասխան վկայական: 12 տեղամասում խախտումները չեն գրանցվել գրանցամատյանում: Քվեարկության մասին բարձրաձայնելու դեպքեր եղել են 9 տեղամասում, քվեախցիկից դուրս քվեարկելու դեպքեր եղել են դիտարկված տեղամասերից շուրջ 40-ում: Ի դեպ, դիտորդների կողմից արձանագրվել են նման 700 դեպքեր, որոնք հիմնականում եղել են տարեցների կողմից»,- մանրամասնել է Դ. Իոաննիսյանը:
Նրա խոսքով՝ 2 ընտրատեղամասում արձանագրվել է քվեաթերթիկը դուրս տանելու փորձ, ընդ որում, 1-ում ընտրողը փորձել է քվեաթերթիկը դուրս տանել այն բանից հետո, երբ հանձնաժողովի նախագահը թույլ չի տվել քվեաթերթիկը լուսանկարահանել: Դիտարկված 49 տեղամասերից 9-ում դիտորդները արձանագրել են քվեաթերթիկը լուսանկարելու դեպքեր: Ինչ վերաբերում է տեղամասային կենտրոններում առկա կուտակումներին, Դ. Իոաննիսյանը նշել է, որ նման դեպքեր գրանցվել են 11 տեղամասերում:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Խոշոր ավտովթար Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհին

Սեպտեմբերի 1-ից բարձրագույն կրթությունը կդառնա անվճար. Նախագահ Հարությունյանը «Վերջին զանգի» առթիվ շնորհավորական ուղերձ է հղել

Արցախի նորընտիր նախագահն աշխատանքի է գնալու էլեկտրամոբիլով

«Ֆլեշ» ընկերությունն Արցախում նվազեցրել է բենզինի տեսականու և դիզվառելիքի գները

«Անվճար կրթությունն Արցախում խարսխված կլինի որակի ապահովման վրա». Լուսինե Ղարախանյան

Կարեն Դանիելյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար

Մարտական դիրքում գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից զինծառայող է մահացել

Արայիկ Հարությունյանն ու Սամվել Բաբայանը համագործակցության հուշագիր են ստորագրել

Արցախում պետական հաստատություններում անվճար կրթության հնարավորությունը կունենա հետադարձ ուժ. Վահրամ Պողոսյան

Search