Artsakhpress

Վերլուծական

Թուրքիան անտեսում է իր բարձրագույն դատարանի դատավճիռը Հայոց պատրիարքի ընտրության վերաբերյալ. Հարութ Սասունյան

Նորվեգիայի Օսլո քաղաքի «Ֆորում 18» կազմակերպության լուրերի ծառայությունը 2020 թ․ մարտի 25-ին հրապարակել է դոկտոր Մինե Յըլդըրըմի ծավալուն հոդվածը՝ բացատրելով Թուրքիայի կառավարության միջամտությունը Պոլսո հայոց պատրիարքի ընտրությանը, չնայած Սահմանադրական դատարանի որոշմանը, որ կառավարության միջամտությունը «չի եղել օրենքով նախատեսված և անհրաժեշտ ժողովրդավարական հասարակության մեջ»:

Թուրքիան անտեսում է իր բարձրագույն դատարանի դատավճիռը Հայոց պատրիարքի ընտրության վերաբերյալ. Հարութ Սասունյան

Թուրքիան անտեսում է իր բարձրագույն դատարանի դատավճիռը Հայոց պատրիարքի ընտրության վերաբերյալ. Հարութ Սասունյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 1, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Երկու պոլսահայեր՝ Լևոն Պերճ Կուզուկօղլուն և Օհաննես Կարպիս Բալմումչյանը սկզբում հայց էին ներկայացրել Վարչական դատարան 2012 թ․ մարտի 27-ին: Դատարանը մերժեց հայցադիմումը՝ հայտարարելով, որ պատրիարքի ընտրությունը կարող է միայն տեղի ունենալ կոմայի մեջ գտնվող պատրիարքի մահվանից կամ պաշտոնաթող լինելուց հետո, չնայած որ 1863 թ․ օսմանյան ժամանակաշրջանի կանոններով՝  Հայոց պատրիարքի ընտրությունը կարող է տեղի ունենալ «պատրիարքի մահվան, հրաժարականի և այլ դեպքում»։ Հայցվորները բողոքարկեցին այս որոշումը, սակայն Վճռաբեկ դատարանը մերժեց այն 2015 թ․ նոյեմբերի 23-ին։
Երկու հայերն այնուհետև դիմեցին Սահմանադրական դատարան՝ պնդելով, որ նոր պատրիարքի ընտրության վերաբերյալ իրենց հայցի մերժումը պետության կողմից՝ իրենց կրոնի ազատության իրավունքի խախտում է: Դատարանը հօգուտ հայերի վճիռ կայացրեց հինգ տարի անց՝ 2019 թ․ մայիսին: Սակայն, Թուրքիայի ղեկավարներն անտեսեցին դատարանի կայացրած որոշումը: «Թեև դատավճիռը ներառում է այն կարևոր բացահայտումները, որոնք կապված են պետության կողմից հայ համայնքի ներքին գործերին չարդարացված միջամտության հետ, այն նաև հարցեր է առաջացնում, թե արդյոք Սահմանադրական դատարանը արդյունավետ տեղական դարման է, թե դերակատար, որը հարմար կերպով արգելափակում է դիմումները Ստրասբուրգում Մարդու իրավունքների եվրոպական դատարան, դրանով իսկ փակելով դուռը միջազգային վերահսկողության համար», գրել է դոկտ․ Յըլդըրըմը։ «Պետությունը խոչընդոտել էր հայ համայնքին՝ ընտրելու իր կրոնական առաջնորդին 2009 թվականից, երբ այդ ժամանակվա պատրիարք Մեսրոբ Մութաֆյանը այլևս չէր կարող կատարել իր պարտականությունները հիվանդության պատճառով, մինչև 2019 թվականը, երբ համայնքը վերջապես ընտրեց Սահակ եպիսկոպոս Մաշալյանին որպես նոր պատրիարք»:
Ավելի քան զուգադիպություն է, որ Սահմանադրական դատարանն իր վճիռը կայացրեց 2019 թ․ մայիսի 22-ին՝ պետության կողմից 2019 թ․ մարտի 8-ին պատրիարքական ընտրությունները հաստատելուց  հետո, երբ մահացավ պատրիարք Մութաֆյանը։ Որոշման ժամանակի ընտրությունը նպատակ ուներ տպավորություն ստեղծել, որ պետությունը չի միջամտել նոր պատրիարքի ընտրությանը, և դատարանը չի ասել կառավարությանը, թե ինչ անել։
Իր որոշման մեջ Սահմանադրական դատարանը վկայակոչել է «1863 թ․ Կանոնակարգը՝ հայկական միլլեթի (էթնո-կրոնական համայնք) համար, միջազգային իրավական դրույթները, ներառյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) և 1923 թ. Լոզանի Խաղաղության պայմանագրի դրույթները՝ Թուրքիայում ոչ մահմեդականների պաշտպանության համար», գրել է դոկտ․ Յըլդըրըմը:
Թուրքիայի Հանրապետության գոյության ընթացքում կառավարությունը որոշ կամայական փոփոխություններ է կատարել 1950, 1961, 1990, 1998 և 2019 թվականների պատրիարքական ընտրություններում։ «Ընտրությունների հրահանգները հիմնված էին 1961 թ․ սեպտեմբերի 18-ի Կառավարության որոշման վրա, որը տրվել էր միայն այդ տարվա պատրիարքական ընտրությունների համար և չէր պարունակում որևէ դրույթ հետագա ընտրությունների համար: Չնայած դրան, ներքին գործերի նախարարությունը շարունակել է օգտագործել այս հրամանը», գրել է դոկտ․ Յըլդըրըմը: Ներքին գործերի նախարարության կողմից Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումում նշվում էր, որ իշխանությունների ձեռնարկած միջոցները բխել են «պետության կողմից կրոնական դաշտը կազմակերպելու որոշակի պարտավորությունից»:
Սահմանադրական դատարանը մերժեց այդ փաստարկը՝ որոշելով, որ իր վճիռը հիմնված է Թուրքիայի Սահմանադրության 24-րդ հոդվածի վրա, որը պաշտպանում է կրոնական ազատությունը, Լոզանի պայմանագրի 38-րդ հոդվածի վրա, որը վերաբերում էր կրոնի գործելակերպին, ինչպես նաև Եվրոպական դատարանի տարբեր վճիռների վրա: Բացի այդ, Սահմանադրական դատարանը որոշում կայացրեց, որ «Պատրիարքի ընդհանուր փոխանորդի նշանակումը (2010 թ.) հայ համայնքի մրցակցային քաղաքացիական և հոգևոր նախաձեռնությունների շրջանակներում տեղի ունեցած գործընթացի արդյունք չէ, այլ՝ «պետության ճնշման հետևանք, որը հակասահմանադրական էր», նշել է դոկտ․ Յըլդըրըմը։ «Եզրակացության մեջ Սահմանադրական դատարանը գտել է, որ պետությունը չի կարողացել ցուցաբերել անհետաձգելի սոցիալական անհրաժեշտություն, որը ոտնակոխում է «հայկական ավանդույթների ոգին և հայ համայնքի կամքը»։ Ուստի միջամտությունը հայցվորների  կրոնի կամ հավատքի ազատության իրավունքին՝  պատրիարքական ընտրություններ անցկացնելու պահանջը մերժելու եղանակով, չի կարող համարվել համատեղելի ժողովրդավարական հասարակության պահանջների հետ, և այդպիսով խախտվել էր Սահմանադրության 24-րդ հոդվածը»:
Այնուամենայնիվ, նույնիսկ Սահմանադրական դատարանի որոշումից հետո պետությունը շարունակեց միջամտել պատրիարքական ընտրություններին: Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հանդես եկավ նոր սահմանափակումով, որոշելով, որ միայն այն թուրքահայ եպիսկոպոսները, որոնք այդ ժամանակ ծառայում էին Թուրքիայում, կարող էին լինել պատրիարքարանի ընտրության թեկնածուներ ՝ դրանով իսկ թույլատրելի թեկնածուների թիվը իջեցնելով երկուսի։ «Սա հարյուր տոկոսով հակասում է Սահմանադրական դատարանի որոշմանը», ասել է սույն գործով փաստաբան Սեբու Ասլանգիլը։ Այնուամենայնիվ, պատրիարքական ընտրության Հայկական նախաձեռնող խումբը որոշեց չվիճարկել ներքին գործերի նախարարության որոշումը, որպեսզի ավելի չհետաձգի նոր պատրիարքի ընտրությունը:
Դոկտ․ Յըլդըրըմը եզրափակել է․ «Այս որոշումը բարձրացրեց Սահմանադրական դատարանի հեղինակությունը որպես բարձրագուն դատարանի, որը վճիռ է կայացնում ՄԻԵԴ-ի իրավագիտությանը համապատասխան։ Սակայն, կայացման ժամանակի պատճառով, դատավճիռը ոչ մի ազդեցություն չունեցավ անարդարության շտկման վրա, որին բախվել էր  հայ համայնքը։ Այն նաև փակեց Ստրասբուրգում ՄԻԵԴ-ին դիմում ներկայացնելու դուռը, դրանով իսկ խոչընդոտելով վճռի կատարման միջազգային վերահսկողությունը»:
Արդարև, ինչպես փաստում է իրավական ասացվածքը՝ «Արդարության ուշացումը՝ արդարության մերժում է»:

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search