Artsakhpress

Հասարակական

Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերը՝ ըստ մարզերի

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերն ըստ Երևանի և մարզերի:

Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերը՝ ըստ մարզերի

Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերը՝ ըստ մարզերի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Հայաստանում կորոնավիրուսով վարակված 532 անձանցից 30–ի բնակության վայրը դեռ պարզված չէ։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։
«532 դեպքից այս պահին ճշգրիտ է 502 քաղաքացու բնակության վայրը:Մնացած 30 պացիենտի բնակության վայրը պարզվում է, քանի որ վերջիններիս փաստացի և անձնագրում հաշվառված տվյալների մեջ կա անհամապատասխանություն: Հավելենք, որ նշված վիճակագրությունը չի կապվում համաճարակաբանական գործողությունների հետ և հաստատված յուրաքանչյուր դեպք ուսումնասիրվել է մասնագետների կողմից»,- գրել է Նիկողոսյանը։
Խոսնակը ներկայացրել է Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերն ըստ Երևանի և մարզերի՝ հավելելով, որ տվյալները լիովին հստակեցվելուց հետո կհրապարակվի նաև քարտեզը.
Երևան` 219
Արագածոտն` 10
Արարատ` 113
Արմավիր` 51
Լոռի` 4
Կոտայք` 88
Շիրակ` 6
Սյունիք` 8
Վայոց ձոր` 1
Տավուշ` 2:
Կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովը ՀՀ գիտական ինստիտուտներից մեկի հետ քննարկում է թեստերի տեղական արտադրություն սկսելու հարցը: Այս մասին ասաց մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը։
«Մենք մեր գիտական ինստիտուտներից մեկի հետ քննարկում ենք թեստերի տեղական արտադրություն սկսելու հարցը: Հումքի ապահովման առումով մենք նույնպես նրանց կաջակցենք: Այս փուլում փորձում ենք նաև հասկանալ, որքանով կարող ենք հատուկ սարքավորումներ ներմուծել, որ թեստերը ավտոմատացված ռեժիմով իրականացվեն:  Այս պահին նախնական պլանավորվում է 100 հազար թեստերի արտադրություն, եթե բոլոր պայմանները կարողանանք ապահովել»,- ասաց Ավինյանը՝ հավելելով, որ մոտ օրերս մոտ 60 հազար թեստ են ստանալու դրսից:
ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահացած անձանց չհերձել՝ կանխելով վարակի տարածումը։
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 532 է: Արձանագրվել է մահվան 3 դեպք։ ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ն ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակվել է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը, որը երկարաձգվել է ևս տասը օրով։

     

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախցիների համար ՀՀ կառավարության աջակցության ծրագրերում տեղի են ունեցել փոփոխություններ

Տեղահանված արցախցիներին տրամադրելու համար շուրջ 700 առանձնատուն կվերանորոգվի

Արցախի պետական ծառայողական թանկարժեք մեքենաները բաց աճուրդի կդրվեն. Արտակ Բեգլարյան

Ադրբեջանը թույլ չի տալիս Շուշիից հանել 1500–ից ավելի արվեստի գործերն ու բացառիկ նմուշները

Ստեփանակերտում քիչ առաջ լսված երկու պայթյունները պայմանավորված էին ականազերծման աշխատանքներով

Հակառակորդի կողմից արձակված կրակոցից ՊԲ զինծառայող է վիրավորվել

Արտակ Բեգլարյանը մեկնաբանել է պատերազմի ժամանակ Հանրապետությունից բացակայած պաշտոնյաներին աշխատանքից ազատելու հարցը

Ստեփանակերտում 17 ապրանքատեսակի գներն աճել են, 5-ինը՝ նվազել

Ռուսական «Կոմերսանտը» հրապարակել է տրանսպորտային միջանցքների և երկաթուղու քարտեզը, որոնց շուրջ համաձայնության են եկել Հայաստանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը (լուսանկարներ)

Search