2020 թվականի մարտի 30-ին՝ ժամը 18:40-ի սահմաններում, հակառակորդի մի խումբ զինծառայողներ, ազգային և կրոնական ատելության շարժառիթով, երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, դիվերսիոն ներթափանցման փորձ են կատարել ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանում տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ և հրաձգային զինատեսակներից կրակահերթեր արձակել: