Artsakhpress

Քաղաքական

Մեր պետականության հանդեպ ոտնձգություններ իրականացնելու փորձեր կատարողները կզսպվեն օրենքով. Բակո Սահակյան

Ի սկզբանե ստեղծվել են ու այսօր էլ կան բոլոր պայմանները, որպեսզի ընտրությունները սահմանված չափորոշիչներով հասցվեն իրենց տրամաբանական ավարտին:

Մեր պետականության հանդեպ ոտնձգություններ իրականացնելու փորձեր կատարողները կզսպվեն օրենքով. Բակո Սահակյան

Մեր    պետականության  հանդեպ ոտնձգություններ  իրականացնելու  փորձեր   կատարողները  կզսպվեն  օրենքով. Բակո   Սահակյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին քվեարկությունից հետո լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում ասել է ԱՀ նախագահ Բակո Սահակյանը՝ պատասխանելով հետընտրական գործընթացների վերաբերյալ հարցին:

Նրա խոսքով՝ բոլոր նրանք, ովքեր հետևել են նախընտրական փուլին, նկատել են, որ քարոզարշավի ընթացքը եղել է բաց և ազատ մրցակցային:

«Օրենքից դուրս հավանական զարգացումների դեպքում՝ մենք պարտավոր ենք զսպել դրանք: Բոլոր նրանց հանդեպ, ովքեր կփորձեն ոտնձգություններ իրականացնել մեր պետականության դեմ կամ արհեստական լարվածություն ստեղծել մեր հայրենիքում, պարզ է, կգործադրենք օրենքով սահմանված միջոցները: Բայց քանի որ մենք ապրում ենք մի երկրում, որտեղ գիտակցումը եղել է դժվարությունները հաղթահարելը և հաջողությունների հասնելը, համոզված եմ, որ այս քաղաքական գործընթացն էլ բացառություն չի լինելու: Մենք համոզված ենք նաև, որ այդպիսի զարգացումներ չենք ունենալու»,-մասնավորապես ասել է ԱՀ նախագահը:

Այն հարցին, թե կցանկանար արդյոք մնալ քաղաքական դաշտում և որևէ պաշտոն զբաղեցնել, ԱՀ նախագահը պատասխանել է, որ նման քննարկումներ որևէ մեկի հետ չի ունեցել և որ պաշտոնաթող նախագահը կոչված է անտարբեր չլինելու երկրի ներսում այս կամ այն զարգացումների հանդեպ, ճիշտ հակառակը՝ նա պետք է փորձի իր հնարավորությունների սահմաններում օգտակար լինել ոչ միայն իշխանությանը, այլև հայրենիքին:


     

Քաղաքական

Տնտեսական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search