Artsakhpress

Քաղաքական

Համապետական ընտրությունները չհետաձգելու որոշումը եղել է գիտակցված և հիմնավորված. ԱՀ նախագահ

Բացառվում է, որ դիմենք այնպիսի որոշումների, որոնց հետևանքով կվտանգվի ԱՀ քաղաքացիների առողջությունը և նրանց անվտանգությունը:

Համապետական ընտրությունները չհետաձգելու որոշումը եղել է գիտակցված և հիմնավորված. ԱՀ նախագահ

Համապետական  ընտրությունները     չհետաձգելու    որոշումը  եղել  է  գիտակցված  և    հիմնավորված. ԱՀ   նախագահ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին քվեարկությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱՀ նախագահ Բակո Սահակյանը՝ պատասխանելով Նոր կորոնավիրուսի պատճառով համապետական ընտրությունների չհետաձգելու մասին հարցին:

Նա իր խոսքում մասնավորապես ասել է. «Մենք կազմակերպել ենք բազմաթիվ և բազմապիսի քննարկումներ և եկել այն տրամաբանական որոշման, որ, Սահմանադրության պահանջներին համապատասխան, ունենք բոլոր նախադրյալները, որպեսզի կազմակերպենք համապետական ընտրությունները: Այս պահի դրությամբ ԱՀ-ում չի գրանցվել Նոր կորոնավիրուսի դեպք և միջգերատեսչական հանձնաժողովի շրջանակներում մշտական դիտարկում ենք ներկայացնում, այսինքն այդ որոշումը եղել է գիտակցված և հիմնավորված»:


     

Քաղաքական

Տնտեսական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search