Ստեփանակերտի Թամարա Քամալյանի անվան պետական բժշկական քոլեջում տեղակայված 1/24 ընտրատեղամասում ժամը 12:30-ի դրությամբ քվեարկել է 450 ընտրող:
Փորձում ենք խուսափել հնարավոր կուտակումներից. Ստեփանակերտի 1/24 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Նորա Թամրազյանը:
Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ, ընտրատեղամասում գրանցված է 1210 ընտրող, իսկ լրացուցիչ ցուցակում ևս 19 ընտրող: «Պետք է նշեմ, որ ընտրատեղամասում նկատվում է ընտրողների ակտիվ հոսք: Իհարկե, կուտակումներ լինում են, սակայն փորձում ենք խուսափել և մեր ընտրողներին էլ կոչ ենք անում ըմբռնումով մոտենալ ստեղծված իրավիճակին: Քաղաքացիները գիտակցում են, որ առկա պայմաններում պետք է հետևել անվտանգության կանոններին, որպեսզի ապահով պայմաններում իրացնեն իրենց ընտրական իրավունքը: Համոզված եմ՝ ընտրություններին ակտիվություն կլինի օրվա ընթացքում ևս»- ավելացրել է Ն. Թամրազյանը: