ԱՀ Ազգային ժողովի նախագահ, նախագահի թեկնածու, «Արցախի ժողովրդավարական» կուսակցության նախագահ Աշոտ Ղուլյանն այսօր քվեարկել է Ստեփանակերտի 1/8 ընտրատեղամասում:
Քվեարկել եմ հանուն ժողովրդավարական Արցախի ապագայի. Աշոտ Ղուլյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում Աշոտ Ղուլյանն ասել է, որ քվեարկել է հանուն ժողովրդավարական Արցախի ապագայի:
«Շանսերս գնահատում եմ շատ լավ, քանի որ այն քարոզչական աշխատանքները, որոնք անց ենք կացվել մեր թիմի կողմից, միանշանակ խոսում է այն մասին, որ մեր հանրության մեծամասնության մոտ բոլոր այդ արժեքները, որոնք ներկայացվում են մեր կողմից, ճիշտ են և ընկալելի: Կարծում եմ՝ քաղաքացիների ակտիվությունը խոսում է այն մասին, որ, ի հեճուկս բոլոր դժվարությունների, Արցախի ժողովուրդը տրամադրված է հերթական ժողովրդական, ազատ ընտրություններում ձևավորելու իր իշխանությունները և հուսով եմ ամեն ինչ կլինի այնպես, որ մեր ժողովուրդը գոհ կմնա ընտրություններից»,- նշել է Ա. Ղուլյանը: