Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքում տեղակայված 1/5 ընտրատեղամասում ընտրություններն անցնում են բնականոն հունով:
Ստեփանակերտի 1/5 ընտրատեղամասում ընտրություններն անցնում են բնականոն հունով. հանձնաժողովի նախագահ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է 1/5 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Քաջիկ Հարությունյանը: Նրա խոսքով՝ ժամը 8:00-ին ընտրատեղամասը բացվել է, և մինչ այս պահը որևէ դիմում-բողոքներ չեն ներկայացվել: «Ընտրատեղամասում գրանցված է շուրջ 1360 ընտրող: Ընդհանուր առմամբ, նկատվում է զգալի ակտիվություն: Մեր քաղաքացիները հետևում են սահմանված կանոններին, պարտադիր կերպով կրում են դիմակ և ձեռնոց, սակայն պետք է նշեմ, որ հաճախակի են առաջանում կուտակումներ: Փորձում ենք հնարավորինս խուսափել կուտակումներից և կոչ ենք անում մեր ընտրողներին կատարել իրենց քաղաքացիական պարտքը՝ միաժամանակ պահպանելով անվտանգության կանոնները»,- ավելացրել է Ք. Հարությունյանը:
Նշենք, որ ընտրությունների ողջ ընթացքում 48 ընտրատեղամասերում իրականացվում է ուղիղ հեռարձակում:
Լուսանկարը՝ ԱՀ ոստիկանության