Artsakhpress

Հասարակական

Բոլոր ընտրական տեղամասերում իրականացվելու է հսկողություն՝ ախտահանման աշխատանքների կազմակերպման նպատակով

2020 թվականի մարտի 31-ին տեղի ունեցող համապետական ընտրությունների հետ կապված, Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին տրամադրվել է 5.200 հատ դիմակ, 10.400 հատ ձեռնոց:

Բոլոր ընտրական տեղամասերում իրականացվելու է հսկողություն՝ ախտահանման աշխատանքների կազմակերպման նպատակով

Բոլոր ընտրական տեղամասերում իրականացվելու է հսկողություն՝ ախտահանման աշխատանքների կազմակերպման նպատակով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Բոլոր 282 ընտրատեղամասերն ու շուրջ 10 գրասենյակներն ախտահանվել են, ինչպես նաև ապահովվել հակամանրէային ախտահանիչ լուծույթներով։
Համապետական ընտրությունների քվեարկության ժամանակ քաղաքացիներին կտրամադրվի ընդհանուր առմամբ 80.000 հատ դիմակ ու 160.000 հատ ձեռնոց։ ԱՀ ոստիկանության անձնակազմին կտրամադրվի 3.000 հատ դիմակ, անհրաժեշտության դեպքում՝ նաև ձեռնոցներ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ներկայացված ժամանակացույցի համաձայն՝ Ստեփանակերտ քաղաքում տեղակայված կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի կենտրոնում (Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի շենք) ս.թ. մարտի 30-ին և 31-ին տեղական և ՀՀ-ից ժամանած դիտորդների ու լրագրողների համար տեղակայված կլինի բուժկետ։
ԱՀ առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ մասնագետների կողմից բոլոր ընտրական տեղամասերում իրականացվելու է հսկողություն՝ ախտահանման աշխատանքների կազմակերպման նպատակով:
Նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) հետագա տարածումը կանխարգելելու նպատակով շարունակվում է իրականացվել հսկիչ կետերի հերթապահություն, ընթացքում է բժշկական նշանակության ապրանքների և ախտահանիչ նյութերի ձեռքբերման գործընթացը։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահ Հարությունյանը ստորագրել է մի շարք հրամանագրեր

Նախագահը նոր հրամանագրեր է ստորագրել

Նախագահ Արայիկ Հարությունյանը խոցել է 500 մետր հեռավորության նշանակետը (տեսանյութ)

Սամվել Շահրամանյանը նշանակվելու է ԱՀ Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար, Կամո Աղաջանյանը՝ ԱԱԾ տնօրեն (Տեսանյութ)

Նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է 2020թ. ամառային զորակոչի եւ զորացրման հրամանագիրը

Փոփոխություններ կլինեն շրջվարչակազմերի ինստիտուտում. Արայիկ Հարությունյանը մանրամասներ է ներկայացրել

Հստակեցվել է բուհեր ընդունվելու կարգը. Լուսինե Ղարախանյանը հանդես է եկել առցանց ասուլիսով (Տեսանյութ)

Նախագահ Հարությունյանը նոր նշանակումների վերաբերյալ հրամանագրեր է ստորագրել

Կորոնավիրուսի դեմ պայքարը նոր փուլ է մտնում. ԱՀ Նախագահը խոսել է հետագա անելիքներից (Տեսանյութ)

Search