Artsakhpress

Միջազգային

Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների թիվն աճել է

«Հանուն Ադրբեջանի քաղբանտարկյալների ազատության» միությունը հայտարարել է քաղաքական մոտիվներով կալանավորված անձանց թարմացված ցանկը։ Դրանում կա 140 անուն։

Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների թիվն աճել է

Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների թիվն աճել է
բ Դրանք դասակարգվել են 8 խմբերում։ «Լրագրողներ եւ բլոգերներ» խմբում 5 մարդ է, այդ թվում՝ Արազ Գուլեւը, Էլչին Ասմաիլին, Զիա Ասադլին, Իքրամ Ռագիմովն ու Փոլադ Ասլանովը։ NEWS.am-ի փոխանցմում է խմբից դուրս է եկել Աֆղան Մուխթարլին, որին իշխանություններն ազատել էին Նովրուզ գարնանային տոնի նախօրեին։
«Ընդդիմադիր կուսակցությունների եւ շարժումների» ցանկում 7 մարդ է։ Այդ խմբում նոր քաղբանտարկյալը «Մուսավաթ» կուսակցության եւ Դեմոկրատական ուժերի ազգային խորհրդի անդամ Թոֆիգ Յագուբլուն է, որը ձերբակալվել է մարտի 22-ին խուլիգանության մեջ շինծու մեղադրանքով։
«ԱԱԾ-ում հանցագործությունների զոհեր» կատեգորիայում 3 մարդ է։ Անունների մեծամասնությունը «Հավատացյալներ» խմբում է՝ 54 անձ։ «Գյանջայի գործով» դատապարտվածների խմբում 48 մարդ է։
«Ցմահ բանտարկյալների» խմբում շարունակում է մնալ 14 մարդ։
Ցուցակում նոր խումբը «Տերտերի գործով» դատապարտվածների խումբն է, որում կա 8 մարդ։ Իրականում, այդ գործով դատապարտվածների թիվն ավելի մեծ է։ Սակայն ցանկի հեղինակներն ունեն միայն ութ անձի մասին ամբողջական տեղեկատվություն։ 2017 թվականի մայիսի 7-ին երկրի Գլխավոր դատախազությունը, Պետական անվտանգության ծառայությունը, ՊՆ-ն եւ ՆԳՆ-ն համատեղ հայտարարություն էին արել Տերտերի շրջանում հայերի համար աշխատող զինվորականների եւ քաղաքացիական անձանց բացահայտելու մասին։ Փաստի առիթով հարուցվել էր քրեական գործ պետական դավաճանության հատկանիշներով։ Իրավապահները համարում են, որ այդ գործերը քննվել են մեղադրյալների իրավունքների կոպիտ խախտումներով, նրանց խոշտանգելով, որոնց հետեւանքով յոթ մարդ ստացել էին մահացու վնասվածքներ։
Միության կողմից քաղբանտարկյալների մասին նախորդ ցուցակը հրապարակվել էր 2019 թվականի նոյեմբերին, որում ներառված էր 135 անուն։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահ Հարությունյանը ստորագրել է մի շարք հրամանագրեր

Նախագահը նոր հրամանագրեր է ստորագրել

Նախագահ Արայիկ Հարությունյանը խոցել է 500 մետր հեռավորության նշանակետը (տեսանյութ)

Սամվել Շահրամանյանը նշանակվելու է ԱՀ Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար, Կամո Աղաջանյանը՝ ԱԱԾ տնօրեն (Տեսանյութ)

Նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է 2020թ. ամառային զորակոչի եւ զորացրման հրամանագիրը

Փոփոխություններ կլինեն շրջվարչակազմերի ինստիտուտում. Արայիկ Հարությունյանը մանրամասներ է ներկայացրել

Հստակեցվել է բուհեր ընդունվելու կարգը. Լուսինե Ղարախանյանը հանդես է եկել առցանց ասուլիսով (Տեսանյութ)

Նախագահ Հարությունյանը նոր նշանակումների վերաբերյալ հրամանագրեր է ստորագրել

Կորոնավիրուսի դեմ պայքարը նոր փուլ է մտնում. ԱՀ Նախագահը խոսել է հետագա անելիքներից (Տեսանյութ)

Search