Artsakhpress

Քաղաքական

Արցախի 48 ընտրատեղամասերից քվեարկության ողջ օրը ուղիղ հեռարձակում կլինի

Մարտի 31-ին կայանալիք համապետական ընտրությունների քվեարկության ողջ օրը Ստեփանակերտի և Արցախի բոլոր շրջկենտրոնների շուրջ 48 ընտրատեղամասերից առցանց ուղիղ հեռարձակում կլինի:

Արցախի 48 ընտրատեղամասերից քվեարկության ողջ օրը ուղիղ հեռարձակում կլինի

Արցախի 48  ընտրատեղամասերից քվեարկության ողջ օրը ուղիղ հեռարձակում կլինի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի ուղիղ եթերի ժամանակ ասել է «Իրավական կրթություն և վերահսկողություն» հասարակական կազմակերպության համահիմնադիր, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Արփինե Հովհաննիսյանը:
««Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ-ն և կազմակերպության արցախյան մասնաճյուղը դիտորդական առաքելություն կիրականացնեն քվեարկության ողջ օրվա ընթացքում: Պետք է փաստենք, որ այս ընտրություններն առանձնանում են ոչ միայն նրանով, որ արցախցին պետք է որոշի իր անվտանգության ու զարգացման տեսլականը, այլև, որ դրանք տեղի են ունենալու աշխարհը պատուհասած կորոնավիրուսային համաճարակի պայմաններում, որից զերծ է Արցախը: Մեր կազմակերպությունը որոշակի փոփոխություններ է իրականացրել իր դիտորդական առաքելության ձևաչափում: Մասնավորապես՝ ի սկզբանե որոշվել էր, որ դիտորդական առաքելությունն իրականացվելու է բազմամարդ, սակայն այն, ինչ վերջին շաբաթների ընթացքում տեղի ունեցավ Հայաստանում, ստիպեց մեզ ավելի սահմանափակ թվով դիտորդներ ընդգրկելու միջազգային կազմակերպության ձևաչափում: Բացի այդ, մենք մեր դիտորդների համար նախատեսված դասընթացները կազմակերպել ենք առցանց եղանակով»,- նշել է Ա. Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ կազմակերպությունը ԿԸՀ-ում գրանցել է շուրջ 140 դիտորդ, որից 138-ը Արցախից են: «Որևէ պարագայում չի կարելի թույլ տալ, որպեսզի դիտորդական առաքելությունը վերածվի բացահայտ կամ թաքնված որևէ թեկնածուի սատարելու կամ էլ խոչընդոտելու գործընթացի: Այս առումով մեր կազմակերպությունը հետևողական է լինելու ինչպես իր, այնպես էլ այլ կազմակերպությունների վարքագծի նկատմամբ: Մենք այստեղ ենք, որպեսզի արցախցու քվեն լինի հասցեական, և այս դժվարին պայմաններում արցախցին ցույց տա, որ ունակ է ժողովրդական մակարդակով ընտրություններ կազմակերպելու»,- ավելացրել է Ա. Հովհաննիսյանը:
Ընտրատեղամասերից առցանց ուղիղ հեռարձակման մաիսն ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել նաև ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը.
«Քվեարկության ողջ օրը ամենամեծ 48 ընտրատեղամասերից առցանց ուղիղ եթեր է հեռարձակվելու: Արցախի հանրային հեռուստատեսության և մասնագիտացված կազմակերպությունների կողմից այժմ վերջին աշխատանքներն են տարվում, որ վաղը հնարավոր լինի Ստեփանակերտի ու շրջկենտրոնների բոլոր 48 ընտրատեղամասերից քվեարկության ու հաշվարկի ողջ ընթացքը առցանց ուղիղ եթերով հեռարձակել: Հեռուստատեսությունը առավոտյան կհրապարակի համապատասխան հղումները: Սա ողջունելի նախաձեռնություն է քվեարկության թափանցիկության լրացուցիչ երաշխիքների ապահովման գործում: Հուսամ՝ հաջորդ ընտրություններին հնարավոր կլինի բոլոր ընտրատեղամասերից ուղիղ եթեր ապահովել:
Իսկ ինչ վերաբերում է քվեարկության կազմակերպման աշխատանքներին, ապա ոչ միայն պետք է պատշաճ պայմաններ ապահովել ընտրական իրավունքների իրացման համար, այլ նաև այս իրավիճակում պետական մարմինների և ընտրական գործընթացում ներառված բոլոր անձանց (ներառյալ՝ ընտրողների) ամենամեծ ուշադրությունը պետք է դարձվի առողջապահական վտանգների չեզոքացման վրա: Փաստորեն, վաղը իրացնում ենք մեր ընտրական ու առողջապահական իրավունքները: Ընտրությունների ավարտից հետո մենք կամփոփենք ընտրական ողջ գործընթացում ՄԻՊ աշխատակազմի ստացած դիմումներն ու կատարած աշխատանքները և հանդես կգանք համապատասխան առաջարկներով:
Առողջ եղեք և ընտրեք սեփական կամքով ու խղճի թելադրանքով»:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search