ԱՄՆ նավատորմի հիվանդանոց-մեծ նավը՝ USNS Mercy-ն, ժամանել է Լոս Անջելես՝ Կալիֆոռնիա, որպեսզի աջակցի քաղաքացիական առողջապահական ծառայություններին կորոնավիրուսի դեմ պայքարում:
ԱՄՆ նավատորմի լողացող հիվանդանոցը ժամանել է Լոս Անջելես. INTERFAX
Շաբաթ օրը ԱՄՆ-ում կոոնավիրուսով՝ COVID-19-ով, վարակվածների թիվը հասել է 105 հազարի, համաճարակի սկզբից ի վեր մահացել է ավելի քան 1700 մարդ:
Նյու Յորքի նահանգում գրանցվել է վարակի ավելի քան 46 հազար դեպք: Հարևան Նյու Ջերսի նահանգում կա մոտ 10 հազար վարակակիր, Կալիֆոռնիայում՝ 5 հազար: