Artsakhpress

Հասարակական

Ոստիկանությունը պատրաստ է իր առջև դրված խնդիրներն իրականացնել ըստ օրենքի. պատասխանատու

Ընտրատարածքներում արձանագրված խախտումների վերաբերյալ նախատեսված են վարչական և քրեական պատասախանատվություններ՝ կախված խախտման վտանգավորության աստիճանից:

Ոստիկանությունը պատրաստ է իր առջև դրված խնդիրներն իրականացնել ըստ օրենքի. պատասխանատու

Ոստիկանությունը   պատրաստ  է  իր  առջև   դրված    խնդիրներն   իրականացնել  ըստ  օրենքի. պատասխանատու

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ մարտի 30-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱՀ ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավար, մայոր Արմեն Մովսիսյանը:

Մեր   հարցին, թե   ոստիկանությունում   կան արդյոք  արձանագրված  փաստեր  այն   մասին, որ   իբր   քաղաքացիներին   ընտրակաշառք  է բաժանվում,     Ա. Մովսեսյանը  պատասխանել  է.  «Ընտրակաշառքների մասին դեռևս մեկ հաղորդում ենք ստացել, որը հանցակազմի բաց հայտարարությամբ  մերժվել է: Ընտրախախտումների վերաբերյալ ԱՀ ոստիկանությունում 7 հաղորդում է ստացվել, որոնցից երկուսով հանցակազմի բացակայության կապակցությամբ քրեական գործ հարուցելը մերժվել է, երկուսը՝ ուղարկվել է ըստ ենթակայության, իսկ մնացած 3-ով՝ իրականացվում են համապատասխան ստուգումներ: Քրեական գործեր հարուցված չկան, կան նյութեր որոնցում իրականացվում են համապատասխան ստուգումներ: Ոստիկանությունը պատրաստ է իր առջև դրված խնդիրներն իրականացնելու  ըստ օրենքի»:

Նա տեղեկացրել է, որ 2020 թվականի մարտի 31-ին կայանալիք Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի հերթական ընտրությունների անցկացման բնականոն ընթացքը, ընտրական հանձնաժողովների ու դրանց անդամների անկաշկանդ գործունեությունը, ընտրություններում պատշաճ կարգ ու կանոն, ընտրական փաստաթղթերի անվտանգ տեղափոխումն ու դրանց պահպանումն ընտրական հանձնաժողովներում ապահովելու և ընտրական հանձնաժողովին աջակցելու նպատակով ԱՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի` ընթացիկ տարվա հունվարի 27-ի հրամանով փետրվարի 3-ից Արցախի Հանրապետության ոստիկանության կենտրոնական ապարատում ստեղծվել է օպերատիվ շտաբ:


     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահի նոր նշանակումները. Կարեն Սարգսյանը նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն

Հայտնի է Արցախի նոր կառավարության և պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը

Նախագահ Արայիկ Հարությունյանը նոր նշանակումներ է արել

Կարեն Դանիելյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար

Արայիկ Հարությունյանն ու Սամվել Բաբայանը համագործակցության հուշագիր են ստորագրել

Ոստիկանության գնդապետ Աշոտ Հակոբջանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետ

Եկեք հունիսի 1-ին, իսկապես, փորձենք պաշտպանել մեր երեխաների առողջությունը.Գրիգորի Մարտիրոսյան

Սամվել Շահրամանյանը նշանակվելու է ԱՀ Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար, Կամո Աղաջանյանը՝ ԱԱԾ տնօրեն (Տեսանյութ)

Փոփոխություններ կլինեն շրջվարչակազմերի ինստիտուտում. Արայիկ Հարությունյանը մանրամասներ է ներկայացրել

Search