Artsakhpress

Քաղաքական

Արցախում այսօր համապետական ընտրություններ են անցկացվում

Այսօր՝ մարտի 31-ին, Արցախում առաջին անգամ կկայանան միաժամանակ երկու համապետական նշանակության ընտրություններ՝ նախագահական և խորհրդարանական:

Արցախում այսօր համապետական ընտրություններ են անցկացվում

Արցախում այսօր համապետական ընտրություններ են անցկացվում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արցախի 4-րդ նախագահի պաշտոնը ստանձնելու համար հայտ են ներկայացրել 14 նախագահի թեկնածուներ, որոնցից 8-ին առաջադրել են կուսակցություններ կամ կուսակցությունների դաշինքներ: «Ազատ Հայրենիք-Քաղաքացիական միացյալ դաշինք» կուսակցությունների դաշինքի կողմից առաջադրվել է Արայիկ Հարությունյանը, Արցախի «Արդարություն» կուսակցության կողմից՝ Վիտալի Բալասանյանը, «Ազգային Վերածնունդ» կուսակցության կողմից՝ Հայկ Խանումյանը,  «Արցախի ժողովրդավարական կուսակցության կողմից»՝ Աշոտ Ղուլյանը, Արցախի «Պահպանողական» կուսակցության կողմից՝ Դավիթ Բաբայանը, «Անկախության սերունդ» կուսակցության կողմից՝ Ռուսլան Իսրայելյանը, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության կողմից՝ Դավիթ Իշխանյանը, «Միացյալ Հայաստան» կուսակցության կողմից՝ Վահան Բադասյանը: Եվս 6 թեկնածուներ հայտ են ներկայացրել ինքնաառաջադրման կարգով՝ Աշոտ Դադայանը, Բելլա Լալայանը, Մասիս Մայիլյանը, Մելսիկ Պողոսյանը, Սերգեյ Ամիրյանը և Քրիստին Բալայանը:
Համապետական ընտրությունների արդյունքում կձևավորվի յոթերորդ գումարման ԱՀ Ազգային ժողովը: Պատգամավորական 33 մանդատի համար մասնակցության հայտ են ներկայացրել 10՝ «Անկախության սերունդ», Արցախի «Արդարություն», Արցախի «Ժողովրդավարական», Արցախի «Հեղափոխական», Արցախի «Պահպանողական», «Ազգային Վերածնունդ», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն», «Միացյալ Հայաստան», «Միասնական հայրենիք»  և Լեռնային Ղարաբաղի կոմունիստական կուսակցությունները, ինչպես նաև 2` «Ազատ Հայրենիք-Քաղաքացիական միացյալ դաշինք» ու «Նոր Արցախ» կուսակցությունների դաշինքները:
Ընտրությունները կանցկացվեն Արցախի բոլոր 228 համայնքներում, ընտրական իրավունք ունի 103 հազար 663 ընտրող:
Տեղեկացնենք, որ ԱՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում գործում է 8008 կարճ հեռախոսահամարով թեժ գիծ, որին ընտրական գործընթացին վերաբերող հարցերով քաղաքացիները կարող են զանգահարել:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահ Հարությունյանը ստորագրել է մի շարք հրամանագրեր

Նախագահը նոր հրամանագրեր է ստորագրել

Նախագահ Արայիկ Հարությունյանը խոցել է 500 մետր հեռավորության նշանակետը (տեսանյութ)

Սամվել Շահրամանյանը նշանակվելու է ԱՀ Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար, Կամո Աղաջանյանը՝ ԱԱԾ տնօրեն (Տեսանյութ)

Նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է 2020թ. ամառային զորակոչի եւ զորացրման հրամանագիրը

Փոփոխություններ կլինեն շրջվարչակազմերի ինստիտուտում. Արայիկ Հարությունյանը մանրամասներ է ներկայացրել

Հստակեցվել է բուհեր ընդունվելու կարգը. Լուսինե Ղարախանյանը հանդես է եկել առցանց ասուլիսով (Տեսանյութ)

Քո մասնագիտությամբ ու նվիրումով քանի կյանքեր պիտի փրկեիր, բայց ամեն ինչ մնաց կես ճանապարհին. Նախագահը ցավակցել է Սաթենիկ Սաֆարյանի հարազատներին

Նախագահ Հարությունյանը նոր նշանակումների վերաբերյալ հրամանագրեր է ստորագրել

Search