Artsakhpress

Տնտեսական

Արցախբանկը գործարկել է Easy Pay առցանց վճարային համակարգը

Այսուհետ «Արցախբանկ» ՓԲԸ հաճախորդ ֆիզիկական անձինք հնարավորություն ունեն Բանկի կողմից մատուցվող ծառայությունների գծով վճարումներն իրականացնել նաև առցանց` EasyPay վճարային համակարգի միջոցով:

Արցախբանկը գործարկել է Easy Pay առցանց վճարային համակարգը

Արցախբանկը գործարկել է Easy Pay առցանց վճարային համակարգը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: EasyPay-ով վճարումներ կարող են կատարվել ընկերության 2000-ից ավելի վճարային տերմինալների միջոցով, որոնք տեղակայված են ինչպես ՀՀ ողջ տարածքում, այնպես էլ ԱՀ-ում:  
Առանց Բանկի մասնաճյուղ այցելելու EasyPay տերմինալների միջոցով հաճախորդները 24/7 ռեժիմով կարող են իրականացնել. 
  • խնայողական հաշիվների համալրումներ (պահանջվում է բանկային հաշվի համարը),
  • քարտային հաշիվների համալրումներ (պահանջվում է քարտի համարը),
  • կուտակային ավանդի համալրումներ (պահանջվում է պայմանագրի կոդը),
  • վարկի մարումներ (պահանջվում է վարկային կոդը):
EasyPay վճարային համակարգի միջոցով իրականացվող գործարքների սակագներին կարող եք ծանոթանալ https://www.easypay.am/#/services-physical?id=8 հղումով:
Հոգ տանելով մեր քաղաքացիների առողջության մասին՝ Արցախբանկը կոչ է անում բոլորին առավելագույնս օգտվել անկանխիկ վճարային միջոցներից և Բանկի հեռահար սպասարկման ծառայություններից:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սոցիալական նոր ծրագրերի և տարբեր խնդիրների շուրջ Արցախի նախագահը խորհրդակցություն է հրավիրել

Քիմ Քարդաշյանը հայտնել է արցախցի երեխաներին ուղղված «Թաքնված ճանապարհ» նախաձեռնության մասին

Արցախում ռազմական գործողությունների դադարեցումից հետո երկու լիբանանահայ է անհետացել

Շրջվարչակազմի ղեկավարը ներկայացրել է Քաշաթաղի բնակավայրերի տարհանման ներկա ընթացքը

Ավելի քան 50 000 արցախցի վերադարձել է Արցախ. նախարար Ժիրայր Միրզոյանը մանրամասնում է ծրագրերը

25 ռազմական տրանսպորտային միջոցից կազմված թուրքական շարասյունը մտել է Սիրիայի տարածք և ուղևորվել դեպի Իդլիբ

Լեռնային Ղարաբաղում իր աշխատանքն է սկսում հումանիտար արձագանքման ռուսական կենտրոնը

Ռուսաստանն ու Թուրքիան տարաձայնություններ ունեն, քանի որ Անկարան ցանկանում է Ադրբեջանի տարածքում ռազմական դիտորդական անկախ կենտրոն հիմնել. Reuters

Արցախի ոստիկանության պետը հանդես է եկել ուղերձով

Search