Artsakhpress

Տնտեսական

WTI նավթի գինը 20 դոլարից նվազել է

Նավթի WTI տեսակի գինը մեկ բարելի համար 2002թ. ի վեր առաջին անգամ 20 դոլարից էլ պակաս ցուցանիշի է հասել:

WTI նավթի գինը 20 դոլարից նվազել է

WTI նավթի գինը 20 դոլարից նվազել է

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է Tert.am-ը:


Նավթի այս տեսակի մայիսյան ֆյուչերսների գինն արձանագրել է 8,52% անկում՝ մեկ բարելի համար հասնելով 19,98 դոլարի:

Ինչ վերաբերում է նավթի Brent տեսակին, ապա դրա հունիսյան ֆյուչերսներն էժանացել են 4,65%-ով՝ հասնելով մեկ բարելի համար 26,6 դոլար ցուցանիշի:

Ավելի վաղ նավթի գների անկմանը նաև նպաստել էր Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ +) անդամ երկրների բանակցությունների ձախողումը, որի արդյունքում ապրիլի 1-ից սկսած նախկին դաշինքի մասնակից երկրներում նավթի արդյունահանման սահմանափակումները կվերանան։  

Moody’s հեղինակավոր վարկանիշային գործակալությունը, իր հերթին, կանխատեսել էր, որ 2020 թվականին նավթի ու գազի գները կշարունակեն ցածր մնալ: Moody’s-ի կանխատեսմամբ՝ Brent ապրանքանիշի նավթի գինն այս տարի կշարունակի մնալ մեկ բարելի համար 35-40 դոլարի սահմանում, իսկ հաջորդ տարի այն կաճի մինչև 45-50 դոլար:


     

Քաղաքական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սեպտեմբերի 1-ից բարձրագույն կրթությունը կդառնա անվճար. Նախագահ Հարությունյանը «Վերջին զանգի» առթիվ շնորհավորական ուղերձ է հղել

Խոշոր ավտովթար Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհին

Նախագահի նոր նշանակումները. Կարեն Սարգսյանը նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն

Հայտնի է Արցախի նոր կառավարության և պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը

Նախագահ Արայիկ Հարությունյանը նոր նշանակումներ է արել

«Անվճար կրթությունն Արցախում խարսխված կլինի որակի ապահովման վրա». Լուսինե Ղարախանյան

Կարեն Դանիելյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար

Արայիկ Հարությունյանն ու Սամվել Բաբայանը համագործակցության հուշագիր են ստորագրել

Արցախում պետական հաստատություններում անվճար կրթության հնարավորությունը կունենա հետադարձ ուժ. Վահրամ Պողոսյան

Search