Artsakhpress

Ռազմական

ԱՀ ՊՆ-ն արձագանքել է Վիտալի Բալասանյանի հայտարարությանը

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունն արձագանքել է նախագահի թեկանածու Վիտալի Բալասանյանի ֆեյսբուքյան գրառմանը:

ԱՀ ՊՆ-ն արձագանքել է Վիտալի Բալասանյանի հայտարարությանը

ԱՀ ՊՆ-ն արձագանքել է Վիտալի Բալասանյանի հայտարարությանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ ԱՀ ՊՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է.
«Ի պատասխան Արցախի Հանրապետության նախագահի թեկանածու Վիտալի Բալասանյանի ս. թ. մարտի 29-ի ֆեյսբուքյան գրառման, որում նշվում է, թե բանակի հրամանատարությունը խոչընդոտել է իր նախընտրական քարոզչության իրականացմանը բանակի ենթակայության տակ գտնվող ուսումնական հաստատություններից մեկում (Ք. Իվանյանի անվան ռազմամարզական վարժարան)՝ տեղեկացնում ենք, որ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը դեռ մարտի 5-ին հանդես է եկել հրապարակավ  հայտարարությամբ՝ կոչ անելով բոլորին ձեռնպահ մնալ օրենքով չնախատեսված քայլերով բանակը քաղաքական գործընթացներում ներգրավվելուց:
Ավելին՝ բանակի հրամանատարի մի շարք որոշումներով և կարգադրություններով արգելվել է զինծառայողներին, նամանավանդ ծառայություն կրելու ընթացքում, մասնակիցը լինել այս կամ այն թեկնածուի օգտին տարվող նախընտրական գործընթացներին: Ուզում ենք հատուկ շեշտել, որ նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը, խախտելով զինծառայողների շրջանում օրենքով սահմանված կարգով քարոզչություն իրականացնելու պահանջները, մոտեցել է ծառայողական պարտականությունների կատարման վայրում գտնվող պայմանագրային զինծառայողներին, բաժանել է քարոզչական բուկլետներ՝ միաժամանակ իրականացնելով նախընտրական քարոզչություն, ինչը վերոնշյալ անձնակազմին շեղել է իրենց ծառայողական պարտականությունները անթերի կատարելուց:
Ելնելով կատարվածից, ինչպես նաև բանակում նոր տեսակի կրոնավիրուսի տարածումը կանխելու վերաբերյալ ՊԲ հրամանատարի հրամանի պահանջները չկատարելու համար (քաղաքացիական անձանց հետ զինծառայողների շփումները բացառելը, ինչպես զորամասում, այնպես էլ զորամասին մերձակա տարածքներում) Պաշտպանության բանակի հրամանատարի հրամանով նշանակվել է ծառայողական քննություն:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ բանակը ապաղաքականացված կառույց է, զերծ՝ որևէ քաղաքական կողմնորոշումից և, իչնչպես միշտ,  այսուհետ ևս պատվով կատարելու է իր հիմնական առաքելությունը, այն է՝ ապահովել Հայրենիքի սահմանների պաշտպանությունը  արտաքին թշնամուց:
Իսկ ինչ վերաբերում է առաջիկա ընտրություններին զինվորականության մասնակցությանը, ապա յուրաքանչյուր զինծառայող ազատ է իր ընտրության մեջ»:           

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սոցիալական նոր ծրագրերի և տարբեր խնդիրների շուրջ Արցախի նախագահը խորհրդակցություն է հրավիրել

Քիմ Քարդաշյանը հայտնել է արցախցի երեխաներին ուղղված «Թաքնված ճանապարհ» նախաձեռնության մասին

Արցախում ռազմական գործողությունների դադարեցումից հետո երկու լիբանանահայ է անհետացել

Շրջվարչակազմի ղեկավարը ներկայացրել է Քաշաթաղի բնակավայրերի տարհանման ներկա ընթացքը

Ավելի քան 50 000 արցախցի վերադարձել է Արցախ. նախարար Ժիրայր Միրզոյանը մանրամասնում է ծրագրերը

25 ռազմական տրանսպորտային միջոցից կազմված թուրքական շարասյունը մտել է Սիրիայի տարածք և ուղևորվել դեպի Իդլիբ

Լեռնային Ղարաբաղում իր աշխատանքն է սկսում հումանիտար արձագանքման ռուսական կենտրոնը

Արցախի ոստիկանության պետը հանդես է եկել ուղերձով

Ռուսաստանն ու Թուրքիան տարաձայնություններ ունեն, քանի որ Անկարան ցանկանում է Ադրբեջանի տարածքում ռազմական դիտորդական անկախ կենտրոն հիմնել. Reuters

Search