Artsakhpress

Հասարակական

Կոչ ենք անում բժիշկներին չներգրավել քաղաքական ակցիաներում. ԱՆ արձագանքը

Այսօր՝ մարտի 29-ին, ԱՀ առողջապահության նախարարության «Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության կայան» կանչ է գրանցվել՝ մի քանի օր առաջ հացադուլ սկսած երկու քաղաքացիներին բուժզննություն ցուցաբերելու նպատակով:

Կոչ ենք անում բժիշկներին չներգրավել քաղաքական ակցիաներում. ԱՆ արձագանքը

Կոչ ենք  անում բժիշկներին չներգրավել  քաղաքական  ակցիաներում. ԱՆ արձագանքը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ԱՀ առողջության նախարարությունից։

Դեպքի վայր հասած բուժանձնակազմը պատշաճ օգնություն է ցուցաբերել հացադուլ անող քաղաքացիներին:

Սակայն, քաղաքական դրդապատճառներից ելնելով, տեղում գտնվող քաղաքացիներից մեկը ակնհայտ անհարգալից վերաբերմունք է դրսևորել շտապ օգնության անձնակազմի նկատմամբ, իրենց մասնագիտական պարտքը կատարողներին վերագրել հայտարարություններ և արարքներ, որոնք սեփական մեկնաբանմամբ են ներկայացված, ինչը խստագույնս դատապարտելի է։

Ի դեպ, բուժօգնության դիմած քաղաքացին նշում է, որ օրեր առաջ ևս շտապօգնություն էր կանչել։

«Այս մասով էլ ցանկանում ենք տեղեկացնել, որ այս հայտարարությունը ևս բացարձակ սուտ է, որովհետև բուժանձնակազմը հացադուլ անող քաղաքացիների մոտ գնացել է սեփական նախաձեռնությամբ, այլ ոչ թե կանչով: Կոչ ենք անում բժիշկներին քաղաքական կամ մեկ այլ կարգի ակցիաների մեջ ներգարվելու փորձ չկատարել, նրանք իրենց մասնագիտական պարտքը կատարում են՝ անկախ այն հանգամանքից, թե տվյալ քաղաքացիները քաղաքական, ազգային կամ մեկ այլ խմբի են պատկանում: Հատկապես այս օրերին, երբ առողջապահական ողջ համակարգը ուժեղացված ծառայություն է տանում նոր կորոնովիրուսի վարակի տարածումը Արցախում կանխելու ուղղությամբ, պետք է արժանին մատուցել և անհրաժեշտ վերաբերմունք դրսևորել մեր բուժանձնակազմի նկատմամբ, այնինչ որոշ խմբեր ճիշտ հակառակն են անում: Խստորեն դատապարտելի ենք համարում բուժանձնակազմի հետ շփումներում ոչ պատշաճ վարքի դրսևորումները՝ հույս հայտնելով, որ նման սադրանքներ այլևս չեն կրկնվի»,- արձագանքել են ԱՀ առողջապահության նախարարությունից:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Քո մասնագիտությամբ ու նվիրումով քանի կյանքեր պիտի փրկեիր, բայց ամեն ինչ մնաց կես ճանապարհին. Նախագահը ցավակցել է Սաթենիկ Սաֆարյանի հարազատներին

Նախագահ Հարությունյանը ստորագրել է մի շարք հրամանագրեր

Նախագահը նոր հրամանագրեր է ստորագրել

Նախագահ Արայիկ Հարությունյանը խոցել է 500 մետր հեռավորության նշանակետը (տեսանյութ)

Հստակեցվել է բուհեր ընդունվելու կարգը. Լուսինե Ղարախանյանը հանդես է եկել առցանց ասուլիսով (Տեսանյութ)

ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնում ներկայացվել է Մհեր Աղաջանյանի թեկնածությունը

Սիրան Ավետիսյանը նշանակվել է Արցախի արդարադատության նախարար

Կորոնավիրուսի դեմ պայքարը նոր փուլ է մտնում. ԱՀ Նախագահը խոսել է հետագա անելիքներից (Տեսանյութ)

Ռուդիկ Հյուսնունցը նշանակվել է ԱՀ Նախագահի գլխավոր խորհրդական - հատուկ հանձնարարություններով դեսպան

Search