Artsakhpress

Միջազգային

Թուրքիայում 2019թ. ընտրված 65 համայնքապետներից այսօր պաշտոնավարում է միայն 18-ը

Թուրքիայում 2019թ․ մարտի 31-ին տեղի ունեղցած ՏԻՄ ընտրությունների արդյունքում 65 համայնքներում հաղթել էին քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության անդամները:

Թուրքիայում 2019թ. ընտրված 65 համայնքապետներից այսօր պաշտոնավարում է միայն 18-ը

Թուրքիայում 2019թ. ընտրված 65 համայնքապետներից այսօր պաշտոնավարում է միայն 18-ը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։  Այս մասին գրում է tr724.com կայքը, փոխանցում է tert.am-ը:
Սակայն ընտրված 65 համայնքապետներից այսօր շարունակում է պաշտոնավարել ընդամենը 18-ը:
Համայնքապետների պաշտոնից հեռացման գործընթացը սկսվել է անմիջապես ընտրություններից հետո: Ընտրություններից ընդամենը 10 օր անց` ապրիլի 10-ին, Թուրքիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության թեկնածուների դիմումի հիման վրա քրդամետ կուսակցությունից ընտրված 6 համայնքապետներին մերժել է մանդատ տրամադրել` նշելով, որ օրենքի ուժ ունեցող որոշմամբ այս անձինք զրկվել են պետական պաշտոն զբաղեցնելու իրավունքից: Նրանց փոխարեն պաշտոնները զբաղեցրել են ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած իշխող կուսակցության թեկնածուները:
2019թ․ օգոստոսին քրդամետ կուսակցությունը ներկայացնող քաղաքապետների փոխարեն հոգաբարձուներ են նշանակվել Դիարբեքիր, Մարդին, Վան խոշոր քաղաքներում: Հոկտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում հոգաբարձուներ են նշանակվել ևս 29 համայնքապետարաններում, որոնց ղեկավարները կրկին քրդամետ կուսակցությունից էին: Սա տեսնելով, Բափմանի շրջանի համայնքապետերից մեկը հրաժարական է տվել` պաշտոնից հեռացվելու մտավախությամբ:
2020թ․ մարտի 13-ին Թուրքիայի ներքին գործերի նախարարության որոշմամբ պաշտոնից հեռացվել է ևս 8 համայնքապետ, այն պատճառաբանությամբ, որ նրանց դեմ հետաքննություն է իրականացվում:
Այսպիսով` մեկ տարի առաջ քրդամետ կուսակցությունից ընտրված 65 համայնքապետերից այսօր պաշտոնավարում է միայն 18-ը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Քո մասնագիտությամբ ու նվիրումով քանի կյանքեր պիտի փրկեիր, բայց ամեն ինչ մնաց կես ճանապարհին. Նախագահը ցավակցել է Սաթենիկ Սաֆարյանի հարազատներին

Նախագահ Հարությունյանը ստորագրել է մի շարք հրամանագրեր

Նախագահը նոր հրամանագրեր է ստորագրել

Նախագահ Արայիկ Հարությունյանը խոցել է 500 մետր հեռավորության նշանակետը (տեսանյութ)

Հստակեցվել է բուհեր ընդունվելու կարգը. Լուսինե Ղարախանյանը հանդես է եկել առցանց ասուլիսով (Տեսանյութ)

ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնում ներկայացվել է Մհեր Աղաջանյանի թեկնածությունը

Սիրան Ավետիսյանը նշանակվել է Արցախի արդարադատության նախարար

Կորոնավիրուսի դեմ պայքարը նոր փուլ է մտնում. ԱՀ Նախագահը խոսել է հետագա անելիքներից (Տեսանյութ)

Ռուդիկ Հյուսնունցը նշանակվել է ԱՀ Նախագահի գլխավոր խորհրդական - հատուկ հանձնարարություններով դեսպան

Search