Artsakhpress

Ռազմական

Ինչպիսին է հայ խաղաղապահների առողջական վիճակը. ներկայացնում են զորախմբերի հրամանատարները

Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերում նշեց, որ զինված ուժերում շարունակվում են հակահամաճարակային խիստ միջոցառումները կորոնավիրուսի տարածումը կանխելու համար:

Ինչպիսին է հայ խաղաղապահների առողջական վիճակը. ներկայացնում են զորախմբերի հրամանատարները

Ինչպիսին է հայ խաղաղապահների առողջական վիճակը. ներկայացնում են զորախմբերի հրամանատարները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։  Ստեփանյանի խոսքով՝ կորոնավիրուսով վարակված 5 զինծառայողների առողջական վիճակը կայուն է, նրանցից չորսն անգամ որևէ ախտանշան չունեն, իսկ մեկ զինծառայողի մոտ թույլ արտահայտված ջերմություն է: Նոր նմուշառումներ էլ չկան:

Ստեփանյանը նաև նշեց, որ շատ հարցեր է ստանում, թե ինչպիսին է խաղաղապահ առաքելություն իրականացնող մեր հայրենակիցների առողջական վիճակը, ինչ միջոցառումներ են իրականացվում վարակի ներթափանցումը կանխելու ուղղությամբ: Դա անձամբ նրանցից ճշտելու համար Շուշան Ստեփանյանը խաղաղապահ բրիգադի հրամանատար գնդապետ Արտակ Տոնոյանի հետ  ուղիղ տեսակապով զրուցել է խաղաղապահ առաքելություն իրականացնող մեր հայրենակիցների հետ:

Տեսակապի միջոցով առաջինը զրուցել են Աֆղանստանում առաքելություն իրականացնող մեր զորախմբի հետ: Զորախմբի հրամանատարի խոսքով՝ մեր զորախմբի անդամների առողջական վիճակը շատ լավ է, ծառայությունն ընթանում է բնականոն հունով: Կանխարգելիչ միջոցառումների շրջանակում կրճատել են խաղաղ բնակչության մուտքը ռազմաբազա, հետևում են հիգիենային, ախտահանում ձեռքերը:

Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող մեր հայրենակիցները նույնպես  իրենց լավ են զգում, բոլորն առողջ են, հետևում են հիգիենայի կանոններին:

ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող «Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժեր» առաքելությանը իտալական զորախմբի կազմում մասնակցող 32-հոգանոց մեր զորախմբում էլ ամեն բան կարգին է, բոլորն առողջ են, անձնակազմն ապահովված է հիգիենայի պահպանման անհրաժեշտ բոլոր պարագաներով:

Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող խմբի անդամների առողջական վիճակը նույնպես լավ է, վարակից խուսափելու համար բոլոր անհրաժեշտ միջոցներն արդեն ձեռնարկվել են, հիվանդներ չկան, ականազերծման աշխատանքներն էլ չեն դադարեցրել:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Քո մասնագիտությամբ ու նվիրումով քանի կյանքեր պիտի փրկեիր, բայց ամեն ինչ մնաց կես ճանապարհին. Նախագահը ցավակցել է Սաթենիկ Սաֆարյանի հարազատներին

Նախագահ Հարությունյանը ստորագրել է մի շարք հրամանագրեր

Նախագահը նոր հրամանագրեր է ստորագրել

Նախագահ Արայիկ Հարությունյանը խոցել է 500 մետր հեռավորության նշանակետը (տեսանյութ)

Հստակեցվել է բուհեր ընդունվելու կարգը. Լուսինե Ղարախանյանը հանդես է եկել առցանց ասուլիսով (Տեսանյութ)

ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնում ներկայացվել է Մհեր Աղաջանյանի թեկնածությունը

Սիրան Ավետիսյանը նշանակվել է Արցախի արդարադատության նախարար

Կորոնավիրուսի դեմ պայքարը նոր փուլ է մտնում. ԱՀ Նախագահը խոսել է հետագա անելիքներից (Տեսանյութ)

Ռուդիկ Հյուսնունցը նշանակվել է ԱՀ Նախագահի գլխավոր խորհրդական - հատուկ հանձնարարություններով դեսպան

Search