Artsakhpress

Քաղաքական

«Արցախի Հանրապետության նախագահն իրավասու չէ արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարել արտակարգ դրություն». Գևորգ Դանիելյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իրավասո՞ւ է, արդյոք, Արցախի նախագահը՝ արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարել արտակարգ դրություն. զուտ իրավական վերլուծություն։

«Արցախի Հանրապետության նախագահն իրավասու չէ արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարել արտակարգ դրություն». Գևորգ Դանիելյան

«Արցախի Հանրապետության նախագահն իրավասու չէ արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարել արտակարգ դրություն». Գևորգ Դանիելյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Արցախի Սահմանադրությունը՝ կառավարման հատուկ ռեժիմ հայտարարելու ասպեկտով, էապես տարբերվում է Հայաստանի Սահմանադրությունից։ Մասնավորապես, տեխնածին, բնածին աղետի կամ համաճարակի հիմքով Արցախի Սահմանադրության 132-րդ հոդվածին համապատասխան, կարող է հայտարարվել ոչ թե արտակարգ դրություն, այլ միայն արտակարգ իրավիճակ, ինչը թելադրված է փաստացի պատերազմական վիճակի անմիջական վտանգի առանձնահատկություններով։

Ըստ 2019 թ. հունիսի 27-ին ընդունված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Արցախի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, արտակարգ դրություն հայտարարելու հիմքերը որևէ առնչություն չունեն տեխնածին, բնածին աղետի կամ համաճարակի հետ. «Արտակարգ դրությունը հայտարարվում է միայն Արցախի Հանրապետության սահմանադրական կարգին անմիջական վտանգ սպառնալու դեպքում, ներառյալ՝ իշխանությունը զավթելու փորձերը, զինված խռովությունները, զանգվածային անկարգությունները, բռնի գործողություններով ուղեկցվող ազգային, ռասսայական, կրոնական հակամարտությունները, ահաբեկչական ակտերը, հատուկ նշանակության օբյեկտների գրավումը կամ շրջափակումը, անօրինական զինված միավորումների ստեղծումը և գործունեությունը»։ Ընդ որում, արտակարգ իրավիճակ հայտարարելը հիմք չէ ընտրություններն ու հանրաքվեն բացառելու համար, այդպիսի սահմանափակում նախատեսված է միայն արտակարգ դրության դեպքում՝ Արցախի Սահմանադրության 76-րդ հոդվածի 2-րդ մաս։

Այսպիսով, Արցախի Հանրապետության նախագահը Սահմանադրության ուժով իրավասու չէ արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարել արտակարգ դրություն, եթե անգամ արտակարգ իրավիճակի համար լինեն իրական հիմքեր»։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Քո մասնագիտությամբ ու նվիրումով քանի կյանքեր պիտի փրկեիր, բայց ամեն ինչ մնաց կես ճանապարհին. Նախագահը ցավակցել է Սաթենիկ Սաֆարյանի հարազատներին

Նախագահ Հարությունյանը ստորագրել է մի շարք հրամանագրեր

Նախագահը նոր հրամանագրեր է ստորագրել

Նախագահ Արայիկ Հարությունյանը խոցել է 500 մետր հեռավորության նշանակետը (տեսանյութ)

Հստակեցվել է բուհեր ընդունվելու կարգը. Լուսինե Ղարախանյանը հանդես է եկել առցանց ասուլիսով (Տեսանյութ)

ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնում ներկայացվել է Մհեր Աղաջանյանի թեկնածությունը

Սիրան Ավետիսյանը նշանակվել է Արցախի արդարադատության նախարար

Կորոնավիրուսի դեմ պայքարը նոր փուլ է մտնում. ԱՀ Նախագահը խոսել է հետագա անելիքներից (Տեսանյութ)

Ռուդիկ Հյուսնունցը նշանակվել է ԱՀ Նախագահի գլխավոր խորհրդական - հատուկ հանձնարարություններով դեսպան

Search