«Մռակած» պետական կամերային երգչախումբը ֆլեշ-մոբ է կազմակերպել՝ զորակցություն հայտնելով աշխարհի այն ժողովուրդներին, ովքեր ևս պայքարում են Նոր կորոնավիրուսի դեմ:
«Մռակած» պետական կամերային երգչախումբը ֆլեշ-մոբ է կազմակերպել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Մռակած» պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավար, հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Մարինե Մեսրոպյանն ասել է, որ արցախահայությունը մշտապես աջակցել է բոլոր այն մարդկանց, ովքեր գտնվում են ծանր կացության մեջ:
Նրա խոսքով՝ այս ֆլեշ-մոբը հերթական նախաձեռնությունն է՝ ի աջակցություն տարբեր ժողովուրդների, ովքեր այս օրերին գտնվում են ծանր հոգեբանական իրավիճակում:
«Մշակույթը սահմաններ չի ճանաչում, և մենք էլ մեր չափով փորձում ենք օգնել մարդկանց, ցույց տալ մեր միասնականությունը համատեղ պայքարում: Շնորհակալություն ենք հայտնում բոլոր այն բժիշկներին, ովքեր օր ու գիշեր կատարում են ծանր ու դժվարին աշխատանք. համոզված ենք՝ այս փուլում ևս կլինենք հաղթող: Առողջություն և համբերություն բոլորին»,-մասնավորապես ասել է Մ. Մեսրոպյանը: