Artsakhpress

Մշակույթ

Պետական սիմֆոնիկ նվագախումբը կորոնավիրուսի տարածման հետևանքով համերգները հեռարձակում է առցանց

Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ Հայաստանի մշակութային օջախները չեղարկել կամ հետաձգել են իրենց ծրագրերը։

Պետական սիմֆոնիկ նվագախումբը կորոնավիրուսի տարածման հետևանքով համերգները հեռարձակում է առցանց

Պետական սիմֆոնիկ նվագախումբը կորոնավիրուսի տարածման հետևանքով համերգները հեռարձակում է առցանց
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Ստեղված իրավիճակը ստիպում է նվագախմբերին, թատրոններին, թանգարաններին և մշակութային այլ հաստատությունների հանրության հետ շփման ուրիշ ձևաչափեր փնտրել։
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն ասաց, որ կորոնավիրուսային հիվանդության տարածման պատճառով ստիպված են եղել հետաձգել Հասմիկ Պապյանի և երիտասարդ օպերային երգիչների համատեղ համերգը, «Beethoven Pastoral Project»-ի շրջանակներում նախատեսված Լյուդվիգ վան Բեթհովենի 250-ամյակին նվիրված համերգը, որի ընթացքում նվագախմբի հետ պետք է ելույթ ունենար պատանի դաշնակահար Դմիտրի Իշխանովը։ Հետաձգվել է նաև Հայաստանում տեղի ունենալիք աննախադեպ մի ծրագիր՝ «Արտիստը» ֆիլմի ցուցադրումը, որն ուղեկցվելու էր տեղում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կողմից ֆիլմի երաժշտության կենդանի կատարմամբ։ 
Դաշնամուրային ամբողջ հատվածը նվագելու էր հատուկ հյուր, «Արտիստը» ֆիլմի կոմպոզիտոր, օսկարակիր Լյուդովիկ Բուրսը։ Նման ձեւաչափով համերգ Հայաստանում առաջին անգամ էր տեղի ունենալու։
 Սմբատյանը հայտնեց, որ այլ ծրագրեր, հայտնի մենակատարների, դիրիժորների հետ պայմանավորվածություններ նույնպես հետաձգվել են, բայց խոստացավ, որ դրանք կյանքի կկոչվեն արտակարգ դրության ավարտից ու կորոնավիրուսի վտանգը հաղթահարելուց հետո։
 Դիրիժորը նկատում է, որ իրենք այս օրերին շփումը երաժշտասերների, հանրության և իրենց հավատարիմ ունկնդիրների հետ իրականացնում են առցանց հարթակում՝ օգտագործելով սոցիալական ցանցերի հնարավորությունները։ «Մենք մեր համերգների մեծ մասը ձայնագրում, տեսագրում էինք և ունենք հարուստ ձայնադարան, տեսադարան։ Հաճախ նաև կազմակերպում էինք մեր համերգների օնլայն հեռարձակում։ Այնպես որ, հանրության հետ հեռավար շփումը մեզ համար նոր պրակտիկա չէ։ Այս օրերին մեր առցանց հարթակներում արդեն ներկայացրել ենք հատվածներ տարբեր համերգներից, ամբողջական համերգներ ենք հեռարձակել։ Այս պրակտիկան շարունակվելու է, և մենք պահպանելու ենք կապը դասական երաժշտության սիրահարների հետ»,- ասաց Սմբատյանը՝ հավելելով, որ օրերս medici.tv-ով հեռարձակվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի, ջութակահարուհի Շուշան Սիրանոսյանի և թավջութակահար Մարիո Բրունելոյի համատեղ համերգը, որի ծրագրում ներկայացված էին Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները։
Դիրիժորի խոսքով՝ կորոնավիրուսը համաշխարհային մարտահրավեր է նետել տնտեսության, մշակույթի բոլոր ճյուղերին, և բոլորը պետք է փորձեն ճկուն լինել ու ստեղծված պայմաններում գործուն մեխանիզմներ կիրառել։ Նա պատահական չի համարում այն փաստը, որ տարբեր երկրներում ինքնամեկուսացած, կարանտինի պայմաններում գտնվող մարդիկ իրար ոգևորում, քաջալերում են երաժշտական կատարումներով. երաժշտությունն, ըստ Սմբատյանի, հանգստացնող, ամոքիչ մեծ ուժ ունի, ուստի խորհուրդ է տալիս այս օրերին հաճախ լսել դասական երաժշտություն։
 Հեռավար տարբերակով է անցկացվում ԴասԱ ծրագիրը։ Նվագախմբի երաժիշտները դասական երաժշտության մասին դասընթացներ են անցկացնում աշակերտների համար։ Առցանց հարցեր են ուղղվում նվագախմբի ղեկավարին, որոնք հավաքվում են և առաջիկայում կստանան իրենց պատասխանները։
Սերգեյ Սմբատյանը նշում է, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտները պարբերաբար հանձնարարություններ են ստանում և իրենց պարապմունքները շարունակում են տանը։
Դիրիժորն առողջություն է մաղթում բոլորին՝ հույս հայտնելով, որ իրավիճակը շատ շուտով կշտկվի, եւ երաժիշտներն ու երաժշտասերները կկարողանան վերադառնալ համերգասրահներ։

     

Քաղաքական

Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարները ստորագրել են երկու գերատեսչությունների միջև 2024-2025թթ. գործողությունների ծրագիրը

Հայաստանի և Ղազախստանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանը և Մուրատ Նուրտլեուն ստորագրել են երկու գերատեսչությունների միջև 2024-2025թթ. գործողությունների ծրագիրը:

Ղազախստանն իր միջմայրցամաքային ծրագրերում չափազանց մեծ նշանակություն է տալիս Հայաստանին. Մուրատ Նուրտլեու

Հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական առավելությունը՝ երկիրը չափազանց մեծ նշանակություն ունի Ղազախստանի համար՝ միջմայրցամաքային ծրագրերի առումով:

Ղազախստանն իր միջմայրցամաքային ծրագրերում չափազանց մեծ նշանակություն է տալիս Հայաստանին. Մուրատ Նուրտլեու

Հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական առավելությունը՝ երկիրը չափազանց մեծ նշանակություն ունի Ղազախստանի համար՝ միջմայրցամաքային ծրագրերի առումով:

Հայաստանը և Ղազախստանը հնարավորություն ունեն նոր էջ բացել երկկողմ հարաբերություններում․ Միրզոյան

Հայաստանը և Ղազախստանը պատրաստակամ են զարգացնել երկկողմ հարաբերությունները և իրացնել չօգտագործված հնարավորությունները։

Տնտեսական

Հասարակական

ՀՀ իշխանությունները պետք է հասնեն Ադրբեջանի կողմից Արցախի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարների և բոլոր գերիների առանց պայմանի ազատ արձակմանը․ Մայր Աթոռ

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Հայաստանի եպիսկոպոսները և թեմակալ առաջնորդները հանդես են եկել հայտարարությամբ Արցախի Հանրապետության գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարների հիմնարար իրավունքների ոտնահարման դեպքերի վերաբերյալ։

Մշակվել է ծրագիր, որի միջոցով ԼՂ-ից բռնի տեղահանվածները կարող են ուսում ստանալ և աշխատանքի անցնել պետական աջակցությամբ

Մշակվել է ծրագիր, որի միջոցով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները կարող են ուսում ստանալ և աշխատանքի անցնել պետական աջակցությամբ:

Ադրբեջանցիներն Արցախում ավերել են զոհված զինծառայողներին նվիրված հուշահամալիրը, անհետացրել է 13-րդ դ. արձանագիր խաչքարը

Ադրբեջանցիներն ավերել են Արցախի Ծար գյուղում գտնվող արցախյան ազատամարտում զոհված հայ զինծառայողներին նվիրված հուշահամալիրը, անհետացրել 1224 թ․ արձանագիր խաչքարը։

ԼՂ-ից բռնի տեղահանված 7 ընտանիք 16 միլիոն դրամ կստանա՝ սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 7 ընտանիք 16-ական միլիոն դրամ կստանա՝ սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար։

Ռազմական

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Հունաստանի պաշտպանության նախարարը ժամանել է Հայաստան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով Հայաստան է ժամանել Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի գլխավորած պատվիրակությունը։

Հունաստանի պաշտպանության նախարարը ժամանել է Հայաստան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով Հայաստան է ժամանել Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի գլխավորած պատվիրակությունը։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար նախատեսված «40+10 հազար» ծրագիրը կշարունակվի առնվազն մինչև տարեվերջ

Մարտի 20-ին Ազատության հրապարակում տեղի կունենա Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության հանրահավաքը

Նիկոլ Փաշինյանը ԼՂ հայության բռնի տեղահանումը համարում է 2023 թվականի մեծագույն մարտահրավերը

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Բեռլինում Արցախի մշակութային ժառանգության մասին գրքի շնորհանդեսը չեղարկվել է «միջոցառման դեմ զանգվածային արշավի և էսկալացիայի վտանգի» պատճառով

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ԼՂ-ից բռնի տեղահանված 7 ընտանիք 16 միլիոն դրամ կստանա՝ սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Անահիտ Մանասյանը մասնակցել է Հիմնարար իրավունքների ֆորումին

Search