Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի մի խումբ ուսանողներ այսօր՝ մարտի 26-ին, իրենց կրթօջախում կազմակերպել են հերթական ֆլեշ-մոբը։
Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի ուսանողները կազմակերպել են հերթական ֆլեշ-մոբը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ֆլեշ-մոբին ուսանողները քանոնների վրա նվագել են երաժշտություններ։ Ֆլեշ-մոբի նպատակն է աջակցել և առողջություն մաղթել աշխարհի բոլոր անկյուններում ապրող այն քաղաքացիներին, որոնց մոտ ևս տարածվել է Նոր կորոնավիրուսը։