2020 թվականի տարեսկզբից ողջ աշխարհում մոլեգնող կորոնավիրուսի համավարակի պատճառով հազարավոր միջազգային ցուցահանդես- տոնավաճառներ հետաձգվել են։
Թուրքիայում կորոնավիրուսի պատճառով 100-ից ավելի ցուցահանդես-տոնավաճառ է հետաձգվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Թուրքիայում վերջին ամիսներին նույն պատճառով հետաձգվել կամ չեղարկվել է 110 ցուցահանդես - տոնավաճառ, որոնցից 25-ը՝ միջազգային, փոխանցում է ermenihaber-ը:
Նշենք, որ Թուրքիայի առևտրի նախարարությունը մարտի 12-ին որոշում էր կայացրել հետաձգել մինչև մայիսի 1-ը նախատեսված տեղական և միջազգային նշանակության բոլոր նմանատիպ միջոցառումները։
Ոլորտի թուրք մասնագետների հաշվարկների համաձայն՝ մինչ օրս հետաձգված միջոցառումների պատճառով թուրքական ընկերությունները շուրջ 200 մլն դոլարի վնաս է կրել։