Artsakhpress

Հասարակական

Հանրապետության հիդրոմետ ծառայությունն աշխատանքն իրականացնում է նոր սարքավորումներով

ԱՀ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայությունում օդերևութաբանական կայանների փաստացի դիտարկումներն արդեն իրականացվում են «DAVIS Vantage Pro2 Plus» նոր ավտոմատ օդերևութաբանական կայանի միջոցով, որն իր հերթին թույլ է տալիս համակարգչային ծրագրի միջոցով օն-լայն օպերատիվ տվյալներ հաղորդել յուրաքանչյուր կես ժամը մեկ:

Հանրապետության հիդրոմետ ծառայությունն աշխատանքն իրականացնում է նոր սարքավորումներով

Հանրապետության  հիդրոմետ   ծառայությունն  աշխատանքն  իրականացնում է    նոր  սարքավորումներով

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայության օդերևութաբան Անժելիկա Թովմասյանը:

Նրա խոսքով՝ ծրագրով կանոնակարգվում են հիդրոմետ ծառայության կողմից կատարվող աշխատանքները, որոնք ուղղված են հիդրոօդերևութաբանական երևույթների և պրոցեսների դիտարկումներին:

«Մենք կարողանում ենք օպերատիվ կերպով իմանալ հանրապետության օդի, հողի մակերևույթի ջերմաստիճանները, քամու ուժգնությունը, տեսանիելիությունը, ամպամածությունը, օդի խոնավություն, տեղումների քանակը, ձնածածկվածության աստիճանը: Նշեմ, որ այս կերպ աշխատանքներն ավելի հեշտ են ու կազմակերպված, իսկ տվյալները՝ էլ ավելի ճշգրիտ»,-ավելացրել է օդերևութաբանը:


     

Քաղաքական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սեպտեմբերի 1-ից բարձրագույն կրթությունը կդառնա անվճար. Նախագահ Հարությունյանը «Վերջին զանգի» առթիվ շնորհավորական ուղերձ է հղել

Խոշոր ավտովթար Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհին

Արցախի նորընտիր նախագահն աշխատանքի է գնալու էլեկտրամոբիլով

«Ֆլեշ» ընկերությունն Արցախում նվազեցրել է բենզինի տեսականու և դիզվառելիքի գները

«Անվճար կրթությունն Արցախում խարսխված կլինի որակի ապահովման վրա». Լուսինե Ղարախանյան

Սամվել Բաբայանը Արայիկ Հարությունյանին ընդդիմություն չի լինի. ի՞նչ են քննարկել նրանք, Սամվել Բաբայանը կստանա՞ պաշտոն

Մարտական դիրքում գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից զինծառայող է մահացել

Արցախի ՊԲ-ն հարվածային ԱԹՍ է փորձարկել, կսկսվի դրանց սերիական արտադրություն (տեսանյութ)

Արցախում պետական հաստատություններում անվճար կրթության հնարավորությունը կունենա հետադարձ ուժ. Վահրամ Պողոսյան

Search