Artsakhpress

Քաղաքական

ԿԸՀ-ում հավատարմագրվել են 904 դիտորդներ և 197 զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ

Մարտի 31-ին Արցախում կայանալիք համապետական ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում իրականացնող զանգվածային լրատվամիջոցների հավատարմագրման վերջնաժամկետը սահմանվել էր մարտի 16-ը:

ԿԸՀ-ում հավատարմագրվել են 904 դիտորդներ և 197 զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ

ԿԸՀ-ում հավատարմագրվել են 904 դիտորդներ և 197 զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԿԸՀ մամլո ծառայության փոխանցմամբ՝ ընդհանուր առմամբ, հավատարմագրվել է 37 զանգվածային լրատվամիջոց՝ շուրջ 197 ներկայացուցիչների ընդգրկմամբ: Հավատարմագրած լրատվամիջոցներից 13-ը՝ 74 ներկայացուցիչների ընդգրկմամբ, տեղական են: Եվս 21 լրատվամիջոց՝ շուրջ 114 ներկայացուցիչների ընդգրկմամբ, հավատարմագրվել է Հայաստանի Հանրապետությունից: Միջազգային լրատվամիջոցներից առայժմ հավատարմագրվել են 3-ը՝ 9-ը ներկայացուցիչների ընդգրկմամբ: Ի դեպ, միջազգային լրատվամիջոցների  հավատարմագրման գործընթացը դեռևս շարունակվում է:
ԱՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղական դիտորդների հավատարմագրման համար ժամկետ էր սահմանել մինչև մարտի 21-ը: Ըստ այդմ՝ դիտորդական առաքելություն իրականացնելու է նպատակով, ընդհանուր առմամբ, Արցախից և Հայաստանից հավատարմագրվել է 15 կազմակերպություն՝ 904 դիտորդների ընդգրկմամբ:
Արցախից հավատարմագրվել է 9 հասարակական կազմակերպություն 437 դիտորդների ընդգրկմամբ՝ «Քաղաքացիական Հաբ»՝ 128 դիտորդ, «Իրավական կրթություն»՝ 119 դիտորդ, «Ապառաժ» երիտասարդական միություն՝ 65 դիտորդ, «Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակ» խորհրդատվական ՀԿ՝ 47 դիտորդ, «Հայկի Սերունդ»՝ 46 դիտորդ, «Հանուն ժողովրդի»՝ 17 դիտորդ, «Որոշում» քաղաքացիական նախաձեռնություն՝ 5 դիտորդ, «Արցախն իմ օջախն է»՝ 4 դիտորդ, «Արցախի ժուռնալիստների միություն»՝ 3 դիտորդ:
ՀՀ-ից հավատարմագրվել է 6 հասարակական կազմակերպություն՝ ընդհանուր առմամբ 467 դիտորդների ընդգրկմամբ՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական ՀԿ՝ 324 դիտորդ, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»՝ 97 դիտորդ, «Ինքնություն և Ազատ կամք միավորում»՝ 37 դիտորդ,  «Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոն»՝ 5 դիտորդ, «Թալիշ սահմանամերձ բնակավայրեր»` 2 դիտորդ, Հայաստանի հույների «Պատրիդա» կազմակերպություն՝ 2 դիտորդ:
ԿԸՀ կայքում առայժմ միայն 1 միջազգային դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպության մասին է նշված, այն է «Սևծովյան-Կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտ»-ը` 1 դիտորդի ընդգրկմամբ: Միջազգային դիտորդների հավատարմագրման գործընթացը դեռևս շարունակվում է:
Հիշեցնենք, որ այսօր կայացած ՀՀ կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Արցախում կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող հայաստանյան դիտորդները պետք է արագ թեստավորում անցնեն:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Քո մասնագիտությամբ ու նվիրումով քանի կյանքեր պիտի փրկեիր, բայց ամեն ինչ մնաց կես ճանապարհին. Նախագահը ցավակցել է Սաթենիկ Սաֆարյանի հարազատներին

Նախագահ Հարությունյանը ստորագրել է մի շարք հրամանագրեր

Նախագահը նոր հրամանագրեր է ստորագրել

Նախագահ Արայիկ Հարությունյանը խոցել է 500 մետր հեռավորության նշանակետը (տեսանյութ)

Նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է 2020թ. ամառային զորակոչի եւ զորացրման հրամանագիրը

Հստակեցվել է բուհեր ընդունվելու կարգը. Լուսինե Ղարախանյանը հանդես է եկել առցանց ասուլիսով (Տեսանյութ)

ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնում ներկայացվել է Մհեր Աղաջանյանի թեկնածությունը

Սիրան Ավետիսյանը նշանակվել է Արցախի արդարադատության նախարար

Կորոնավիրուսի դեմ պայքարը նոր փուլ է մտնում. ԱՀ Նախագահը խոսել է հետագա անելիքներից (Տեսանյութ)

Search