Artsakhpress

Միջազգային

Ադրբեջանում կորոնավիրուսից մի տղամարդ է մահացել

Ադրբեջանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակման 6 նոր դեպք է հայտնաբերվել:

Ադրբեջանում կորոնավիրուսից մի տղամարդ է մահացել

Ադրբեջանում կորոնավիրուսից մի տղամարդ է մահացել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ընդ որում, ինչպես նշվում է շտաբի հայտարարության մեջ, վարակվածներից մեկը` Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, հիվանդանոց է գնացել ջերմության եւ  շնչառության հետ կապված դժվարութունների գանգատով: Հիվանդը, ով տառապում էր նաեւ շաքարային դիաբետով եւ սրտի իշեմիկ հիվանդությամբ, COVID-19-ի թեստ է անցել, որի արդյունքները դրական են եղել: Չնայած բժիշկների ջանքերին` հիվանդի վիճակը վատթարացել էր, եւ նա մահացել էր հիվանդանոց տեղափոխվելու նույն օրը: Հիվանդի ընտանիքի անդամները եւ այլ անձինք, որոնց հետ նա շփվել է, կարանտինացված են, հայտնում է News.am-ը:
Այժմ Ադրբեջանի հատուկ ռեժիմի հիվանդանոցներում գտնվում է կորոնավիրուսով վարակված 81 մարդ: Նրանցից 3-ը ծանր վիճակում են, 5-ը` միջին ծանրության, մնացածի վիճակը կայուն է: Նրանց բուժման միջոցառումները շարունակվում են:
Հիշեցնենք, որ մարտի 12-ին Ադրբեջանում կորոնավիրուսից մի կին էր մահացեկ: Միեւնույն ժամանակ, 10 մարդ արդեն առողջացել է հիվանդությունից:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ժամը 20:00-ից դադարեցվելու է մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի աշխատանքը

Դուք իրականությունից հեռու եք այնքանով, որքանով իմ մասին Ձեզ տեղեկություն տրամադրողները. Սամվել Կարապետյանի արձագանքը

Համապետական ընտրություններին մասնակցել են ընտրողների 72,7%-ը. ԿԸՀ նախագահ

ԱՀ ՊՆ-ն արձագանքել է Վիտալի Բալասանյանի հայտարարությանը

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլին մենք չենք պաշտպանի թեկնածուներից որևէ մեկին. Վիտալի Բալասանյան

Արցախում կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

Առայսօր կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել. կա 2 մեկուսացված քաղաքացի. Տեղեկատվական շտաբ

Զինծառայող է մահացել

Ո՞ւմ են ընտրելու արցախցիները նախագահական ընտրություններում. հարցախույզ (տեսանյութ)

Search