Չորեքշաբթի օրը Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը, Սիրիան, Կուբան, Նիկարագուան, Հյուսիսային Կորեան և Վենեսուելան համատեղ նամակ են հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնի Գուտթերրիշին, որպեսզի նա մի շարք երկրների կոչ է անի վերացնել միակողմանի պատժամիջոցներ, որոնք խոչընդոտում են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի ջանքերին:
Ութ երկրներ ՄԱԿ-ին կոչ են արել վերացնել պատժամիջոցները, որոնք խոչընդոտում են կորոնավիրուսի դեմ պայքարին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Panorama.am-ի հաղորդմամբ նամակի տեքստը հրապարակված է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի Twitter- ի պաշտոնական էջում :
«Մենք չենք կարող թույլ տալ, որ քաղաքական խնդիրները կանգնեն կյանքեր փրկելու ճանապարհի վրա: Ժամանակն է գլոբալ համերաշխության համար», - ասված է մշտական ներկայացուցչի էջում:
Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ էր արել G20 երկրներին վերացնել երկրների դեմ սահմանված պատժամիջոցները կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի համար: