Artsakhpress

Միջազգային

Սև ծովի վրա անհետացել է Су-27 կործանիչը

«Նախնական տվյալներով ՝ Սու -27 կործանիչն աղետի է ենթարկվել Սև ծովում:

Սև ծովի վրա անհետացել է Су-27 կործանիչը

Սև ծովի վրա անհետացել է Су-27 կործանիչը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Կազմակերպվել է օդաչուի որոնման գործողություն»,- ըստ Panorama.am հայտնել են Ռուսաստանի ՊՆ-ից:

Սու -27 կործանիչից ստացվող ազդանշանները օբյեկտիվ կառավարման կետի էկրաններից  անհետացել են չորեքշաբթի ժամը 20: 10-ի սահմաններում Սև ծովում :

«Օդանավը պլանային թռիչք էր իրականացնում»,- հայտնել են զինվորականները:

Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն, ժամը 20:11-ին արձանագրվել է ռադիոընդունիչի արտակարգ իրավիճակի ազդանշան:

« Օդաչուի որոնման և փրկության համար ռադիոմայակի շահագործման տարածքում օդ են բարձրացվել Հարավային ռազմական շրջանի որոնողափրկարարական ծառայության ուժերը ու միջոցները՝ Ան -26 ինքնաթիռը և Մի -8 ուղղաթիռը», - ասվում է զեկույցում:

«Սևծովյան նավատորմի մի նավ և դեպքի վայրի անմիջական հարևանությամբ եղած քաղաքացիական նավերը նույնպես ներգրավվել են որոնողափրկարարական աշխատանքների մեջ»,- հայտնում են զինվորականները:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ժամը 20:00-ից դադարեցվելու է մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի աշխատանքը

Դուք իրականությունից հեռու եք այնքանով, որքանով իմ մասին Ձեզ տեղեկություն տրամադրողները. Սամվել Կարապետյանի արձագանքը

Համապետական ընտրություններին մասնակցել են ընտրողների 72,7%-ը. ԿԸՀ նախագահ

ԱՀ ՊՆ-ն արձագանքել է Վիտալի Բալասանյանի հայտարարությանը

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլին մենք չենք պաշտպանի թեկնածուներից որևէ մեկին. Վիտալի Բալասանյան

Արցախում կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

Առայսօր կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել. կա 2 մեկուսացված քաղաքացի. Տեղեկատվական շտաբ

Զինծառայող է մահացել

Ո՞ւմ են ընտրելու արցախցիները նախագահական ընտրություններում. հարցախույզ (տեսանյութ)

Search