Artsakhpress

Հասարակական

Հայաստանում կորոնավիրուսի տարածումը տեղի է ունենում ոչ վատագույն սցենարով. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ Հայաստանում կորոնավիրուսի տարածումը վատագույն սցենարով չի տեղի ունենում:

Հայաստանում կորոնավիրուսի տարածումը տեղի է ունենում ոչ վատագույն սցենարով. Նիկոլ Փաշինյան

Հայաստանում կորոնավիրուսի տարածումը տեղի է ունենում ոչ վատագույն սցենարով. Նիկոլ Փաշինյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարության նիստում վարչապետը նշեց, որ Հայաստանում տարածումը տեղի է ունենում աշխարհում արձանագրված լավագույն սցենարներին մոտ սցենարով, իհարկե, եթե մեզ հաջողվի իրավիճակը պահել հսկողության տակ: «Մենք տեսնում ենք, որ այլ երկրներում թվերն աճում են երկրաչափական պրոգրեսիայով: Մեզ մոտ այդպիսի բան չկա: Կա որոշակի աճ և իրավիճակը հսկողության տակ պահելու համար անհրաժեշտ է, որ այս մեկ շաբաթում սահմանված ռեժիմը խստագույնս պահպանենք»,- ասաց վարչապետը:
Փոխվարչապետ, արտակարգ դրության պայմաններում պարետ Տիգրան Ավինյանն էլ հավելեց. «Եթե այս նվազ տեմպերը պահպանվեն, ապա մեր մատնանշած 7-օրյա ժամկետում հնարավոր կլինի տեղավորվել և ավելի օրեր չխնդրենք մեր քաղաքացիներին, որ սահմանափակ ռեժիմով տեղաշարժվեն, գործունեության տեսակները նույնպես կասեցված մնան»,- ասաց նա:  
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված 290 դեպք կա. վերջին մեկ օրում դեպքերն ավելացել են 25-ով։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Քո մասնագիտությամբ ու նվիրումով քանի կյանքեր պիտի փրկեիր, բայց ամեն ինչ մնաց կես ճանապարհին. Նախագահը ցավակցել է Սաթենիկ Սաֆարյանի հարազատներին

Նախագահ Հարությունյանը ստորագրել է մի շարք հրամանագրեր

Նախագահը նոր հրամանագրեր է ստորագրել

Նախագահ Արայիկ Հարությունյանը խոցել է 500 մետր հեռավորության նշանակետը (տեսանյութ)

Նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է 2020թ. ամառային զորակոչի եւ զորացրման հրամանագիրը

Հստակեցվել է բուհեր ընդունվելու կարգը. Լուսինե Ղարախանյանը հանդես է եկել առցանց ասուլիսով (Տեսանյութ)

ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնում ներկայացվել է Մհեր Աղաջանյանի թեկնածությունը

Սիրան Ավետիսյանը նշանակվել է Արցախի արդարադատության նախարար

Կորոնավիրուսի դեմ պայքարը նոր փուլ է մտնում. ԱՀ Նախագահը խոսել է հետագա անելիքներից (Տեսանյութ)

Search