Artsakhpress

Միջազգային

COVID-19. աշխարհում վարակվածների թիվը 472 հազարից ավելի է

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով հիվանդների թիվն անցել է 472 հազարը:

COVID-19. աշխարհում վարակվածների թիվը 472 հազարից ավելի է

COVID-19. աշխարհում վարակվածների թիվը 472 հազարից ավելի է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցնում է 21 հազարը: Ապաքինվածների թիվը կազմում է 114 հազար 703:
Վիրուսից վարակվածների թվով շարունակում է առաջին տեղում մնալ Չինաստանը, որտեղից էլ սկսել է բռնկումը։ Այնտեղ վարակվածների թիվը 81 հազար 285 է: Գրանցվել է 67 նոր դեպք: Վարակվածների մեծ թվով երկրորդ տեղում Իտալիան է, այնտեղ կորոնավիրուսով վարակվել է 74 հազար 386 մարդ։ Աշխարհում վիրուսից մահացության ամենաբարձր ցուցանիշն Իտալիայում է՝ կազմելով 7 հազար 503:
Վարակվածների թիվն արագ աճում է ԱՄՆ-ում: Ընդհանուր առմամբ, վիրուսից հաստատված դեպքերի թիվը կազմում է 68 հազար 489: Նոր վարակվածների թիվը 278 է: ԱՄՆ-ն այս ցուցանիշով հայտնվել է երրորդ տեղում: Չորրորդ տեղում հայտնված Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը կազմում է 49 հազար 515: Մահերի ընդհանուր թիվը 3 հազար 647 է:
Իսպանիային հաջորդում է Գերմանիան, որտեղ վարակվածների թիվը 37 հազար 323 է, այնուհետև Իրանն է՝ 27 հազար 17 հաստատված դեպքով: Ֆրանսիայում վարակվածների թիվը հասել է 25 հազար 233-ի, Շվեյցարիայում՝ 10 հազար 897-ի, Հարավային Կորեայում՝ 9 հազար 241-ի, Մեծ Բրիտանիայում՝ 9 հազար 529-ի: 
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 77 դեպք կա, Ռուսաստանում` 658, Թուրքիայում՝ 2 հազար 433:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվը 195-ից ավելի է:
Հայաստանում մարտի 26-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 290 է: Այս պահին փաստացի բուժում է ստանում 272 անձ: Առողջացածների ընդհանուր թիվը 18 է: 

     

Քաղաքական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սեպտեմբերի 1-ից բարձրագույն կրթությունը կդառնա անվճար. Նախագահ Հարությունյանը «Վերջին զանգի» առթիվ շնորհավորական ուղերձ է հղել

Խոշոր ավտովթար Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհին

Արցախի նորընտիր նախագահն աշխատանքի է գնալու էլեկտրամոբիլով

«Ֆլեշ» ընկերությունն Արցախում նվազեցրել է բենզինի տեսականու և դիզվառելիքի գները

Սամվել Բաբայանը Արայիկ Հարությունյանին ընդդիմություն չի լինի. ի՞նչ են քննարկել նրանք, Սամվել Բաբայանը կստանա՞ պաշտոն

«Անվճար կրթությունն Արցախում խարսխված կլինի որակի ապահովման վրա». Լուսինե Ղարախանյան

Մարտական դիրքում գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից զինծառայող է մահացել

Արցախի ՊԲ-ն հարվածային ԱԹՍ է փորձարկել, կսկսվի դրանց սերիական արտադրություն (տեսանյութ)

Արցախում պետական հաստատություններում անվճար կրթության հնարավորությունը կունենա հետադարձ ուժ. Վահրամ Պողոսյան

Search