Artsakhpress

Հասարակական

«Ստեփանակերտ-Սերվիս» ուղեւորափոխադրող ընկերությունն իրականացնում է հակահամաճարակային աշխատանքներ

Նոր կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման ուղղությամբ «Ստեփանակերտ-Սերվիս» ՓԲ ընկերության կողմից իրականացվում են հետեւյալ կանխարգելիչ եւ հակահամաճարակային աշխատանքները՝ 2020 թվականի փետրվարի 28-ից, օրական երկու անգամ, ընկերության տարածքում եւ ուղեգծերի վերջնակետերում հատուկ ախտահանիչ նյութերով իրականացվում է ներքաղաքային երթուղիները սպասարկող ավտոբուսների ուղեւորասրահների ախտահանում:

«Ստեփանակերտ-Սերվիս» ուղեւորափոխադրող ընկերությունն իրականացնում է հակահամաճարակային աշխատանքներ

«Ստեփանակերտ-Սերվիս» ուղեւորափոխադրող ընկերությունն իրականացնում է հակահամաճարակային աշխատանքներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին հայտնում են Արցապի տեղեկատվական շտաբից։
Ուղեւորահոսքի զգալի անկման պատճառով ընկերության վնասի նվազեցման, ինչպես նաեւ ախտահանման աշխատանքների պատշաճ կազմակերպման նպատակով, 2020 թվականի մարտի 18-ից ընկերության կողմից ներքաղաքային ուղեգծերը սպասարկող ավտոբուսների քանակը նվազեցվել է՝ 24-ի փոխարեն աշխատում է 17 ավտոբուս:
Վարորդներին տրամադրվել են պաշտպանիչ դիմակներ, ձեռնոցներ եւ ալկոգելի տարաներ՝ աշխատանքային ժամերին անձնական հիգիենայի պահպանման համար: Ընկերության տարածքը պարբերաբար ախտահանվում է հատուկ նյութերով. տեղադրվել են ալկոգելի տարաներ, սահամանափակվել է այլ անձանց մուտքը վարչական տարածք: Ուղեգծեր դուրս գալուց առաջ վարորդների պարտադիր բուժզննումը կատարվում է առավել խստացված ու մանրազնին:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ժամը 20:00-ից դադարեցվելու է մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի աշխատանքը

Մասիս Մայիլյանը ընդունեց իր պարտությունը

Դուք իրականությունից հեռու եք այնքանով, որքանով իմ մասին Ձեզ տեղեկություն տրամադրողները. Սամվել Կարապետյանի արձագանքը

Համապետական ընտրություններին մասնակցել են ընտրողների 72,7%-ը. ԿԸՀ նախագահ

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլին մենք չենք պաշտպանի թեկնածուներից որևէ մեկին. Վիտալի Բալասանյան

Ստեփանակերտում արձանագրվել է 9 ապրանքատեսակների միջին գների փոփոխություն. Տեղեկատվական շտաբ

Արցախում կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

Առայսօր կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել. կա 2 մեկուսացված քաղաքացի. Տեղեկատվական շտաբ

Զինծառայող է մահացել

Search