Artsakhpress

Սպորտ

Ես նախընտրում եմ Ֆոնսեկայի ֆուտբոլը․ Մխիթարյան

«Ռոմայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որի իրավունքները պատկանում են «Արսենալին», ասել է, որ ինքը վայելում է խաղը հռոմեացիների մարզիչ Պաուլո Ֆոնսեկայի ղեկավարությամբ:

Ես նախընտրում եմ Ֆոնսեկայի ֆուտբոլը․ Մխիթարյան

Ես նախընտրում եմ Ֆոնսեկայի ֆուտբոլը․ Մխիթարյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Էմերիի փիլիսոփայությունը տարբերվում է Ֆոնսեկայի ոճից, բայց այստեղ ես ինձ շատ ավելի լավ եմ զգում, քանի որ մենք խաղում ենք լավագույն ֆուտբոլը և կարծում եմ, որ դա ինձ հարմար է:

Ես նախընտրում եմ Ֆոնսեկայի ֆուտբոլը, քանի որ մենք խաղում ենք շատ հարձակողական ոճով՝ փորձելով անընդհատ պահել գնդակը առջևում, և, իհարկե, ինձ դուր է գալիս ֆուտբոլի այս ոճը:
Ես կմնա՞մ Հռոմում: Հիմա ես ոչինչ չեմ կարող ասել, քանի որ մրցաշրջանը դադարեցված է, մենք չգիտենք, թե երբ նորից կսկսենք խաղալ և ինչ կլինի ամռանը: Ֆուտբոլն արագորեն փոխվում է: Սկզբում դուք մեկ թիմում եք, իսկ որոշ ժամանակ անց`արդեն մյուսում: Երբեք չգիտես, թե ինչ կարող է տեղի ունենալ ապագայում»,- armsport-ի փոխանցմամբ՝ մեջբերում է Մխիթարյանին The Times-ը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Քո մասնագիտությամբ ու նվիրումով քանի կյանքեր պիտի փրկեիր, բայց ամեն ինչ մնաց կես ճանապարհին. Նախագահը ցավակցել է Սաթենիկ Սաֆարյանի հարազատներին

Նախագահ Հարությունյանը ստորագրել է մի շարք հրամանագրեր

Նախագահը նոր հրամանագրեր է ստորագրել

Նախագահ Արայիկ Հարությունյանը խոցել է 500 մետր հեռավորության նշանակետը (տեսանյութ)

Նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է 2020թ. ամառային զորակոչի եւ զորացրման հրամանագիրը

Հստակեցվել է բուհեր ընդունվելու կարգը. Լուսինե Ղարախանյանը հանդես է եկել առցանց ասուլիսով (Տեսանյութ)

ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնում ներկայացվել է Մհեր Աղաջանյանի թեկնածությունը

Սիրան Ավետիսյանը նշանակվել է Արցախի արդարադատության նախարար

Կորոնավիրուսի դեմ պայքարը նոր փուլ է մտնում. ԱՀ Նախագահը խոսել է հետագա անելիքներից (Տեսանյութ)

Search