«Կասպերսկի» ընկերությունը աշխարհի բժշկական հաստատություններին կես տարով անվճար կտրամադրի կիբեռսպառնալիքներից պաշտպանության լուծումներ։
«Կասպերսկիի» լուծումները կես տարով անվճար են դառնում բժշկական հաստատությունների համար
- բժշկական և կառավարող անձնակազմին սովորեցնել միացված սարքերով անվտանգ աշխատանքի հմտություններ, մասնավորապես, ցանցում վարքի կանոնները, գաղտնաբառերի և օգտահաշիվների, էլեկտրոնային փոստի, USB-սարքերի գրագետ կիրառումը, աշխատակիցներին բացատրել հնարավոր ռիսկերը և դրանցից խուսափելու միջոցները.
- եթե կազմակերպությունն արդեն կիրառում է պաշտպանական լուծում, պետք է համոզվել, որ այն տեղադրված է բոլոր սարքերում և թարմացված, միացնել միջցանցային էկրանը՝ ցանցից բխող սպառնալիքներից պաշտպանությունն ապահովելու համար, և համոզվել, որ լուծումը պաշտպանում է գաղտնագրող ծրագրերից, քանի որ սպառնալիքների այդ տեսակն ամենատարածվածներից մեկն է բժշկական կազմակերպությունների դեմ կիրառվողների թվում.
- համոզվել, որ բոլոր սպեցիֆիկ բժշկական սարքերը կարգավորված են պատշաճ կերպով։ Եթե մոտ ապագայում պլանավորված է լրացուցիչ սարքավորումների գնում, հարկ է մշակել գործողությունների պլան, որը հնարավորություն կտա արագ տեղադրել և կարգավորել բոլոր նոր սարքերը.
- որոշ հիվանդանոցներ շտապ կարգով վարձում են նոր աշխատակիցների. դա նշանակում է, որ ավելանում է ցանցին միացված վերջնական, այդ թվում ՝ անհատական սարքերի քանակը։ Դա հղի է հավելյալ ռիսկերով, այդ պատճառով կարևոր է անհապաղ ապահովել կորպորատիվ ցանցին միացվող բոլոր նոր սարքերի պաշտպանությունը։ Ավելի լավ է վաղօրոք մշակել անվտանգության քաղաքականությունները և ստանալ անհրաժեշտ արտոնագրերը, որպեսզի անհրաժեշտության դեպքում դրանք տեղադրվեն սարքերում։