Artsakhpress

Ռազմական

ՊԲ-ում կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել. ԱՀ ՊՆ

ՊԲ-ում կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվե:

ՊԲ-ում կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել. ԱՀ ՊՆ

ՊԲ-ում կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել. ԱՀ ՊՆ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ ԱՀ ՊՆ մամուլի ծառայության հրապարակած հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև.
«Սիրելի հայրենակիցներ.
Ըստ մեզ հասած տեղեկությունների, քաղաքացիների շրջանում լուրեր են պտտվում առ այն, թե իբր Պաշտպանության բանակում արձանագրվել են նոր տիպի կորոնավիրուսից զինծառայողների վարակման դեպքեր:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունն ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է, որ շրջանառվող լուրերն անհիմն են և որևէ աղերս չունեն իրականության հետ: Պաշտպանության բանակում առայսօր կորոնավիրուսով հիվանդության ախտանիշով դրական դեպք չի գրանցվել:
Միաժամանակ իրազեկում ենք, որ բանակի համապատասխան ծառայությունները բոլոր զորամասերում և ստորաբաժանումներում պարբերաբար իրականացնում են համաճարակի կանխարգելմանն ուղղված համալիր միջոցառումներ՝ զինծառայողների շրջանում վարակի տարածումը կանխելու համար:
Կոչ ենք անում մեր բոլոր համաքաղաքացիներին դրսևորել պատասխանատվության բարձր գիտակցություն, զերծ մնալ երկրի պաշտպանական ոլորտի մասին սոցիալական տարբեր հարթակներում չճշտված տեղեկություններ տարածելուց և հետևել բացառապես պաշտոնական լրահոսին»:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Յուրաքանչյուր ընտանիքի առանձին բնակարան ծրագիրը կմեկնարկի գալիք տարվա հունվարին. Արայիկ Հարությունյան

Կորոնավիրուսային վարակի նոր օջախ է հայտաբերվել Ստեփանակերտ քաղաքում

Կորոնավիրուսային վարակը հաստատվել է ևս 3 քաղաքացու մոտ

Նախագահը հաստատել է կառավարության որոշումներ

Ստեփանակերտ քաղաքում հայտաբերվել է կորոնավիրուսային վարակի ևս մեկ նոր օջախ

Նախագահը հաստատել է կառավարության որոշումներ

Սերգեյ Լևոնի Գրիգորյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով

Նախագահը հաստատել է կառավարության որոշումներ

Արայիկ Հարությունյանը պետական բարձր պարգևներ է հանձնել ԱՀ քննչական կոմիտեի մի խումբ աշխատակիցների

Search