Ընդլայնելով վերահսկողության աշխարհագրությունը՝ ԱՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատանքային խմբերը ստուգայց իրականացրեցին ԱՀ Շուշիի և Ասկերանի շրջաններում՝ տնտեսավարողների կողմից իրականացվող հակավարակային կանխարգելիչ, ախտահանման միջոցառումների կատարումը վերահսկելու նպատակով:
ԱՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատանքային խմբերը ստուգայց իրականացրեցին ԱՀ Շուշիի և Ասկերանի շրջաններում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին տեղեկացրին «Արցախ / Տեղեկատվական շտաբ»-ից:
Նշենք, որ շրջվարչակազմերի ղեկավարների հրամանով ստեղծվել են հանձնաժողովներ, որոնք նույնպես վերահսկում են համայնքներում նոր տիպի կորոնավիրուսային (COVID-19) վարակի տարածումը կանխելուն ուղղված միջոցառումների կատարկման ընթացքը: Հանձնաժողովների կողմից համայնքներին տրամադրվել են նաև ախտահանիչ նյութեր: