Artsakhpress

Միջազգային

Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

NULL

Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:   Ուելսի արքայազն Չարլզի մոտ կորոնավիրուսի թեստը դրական է։ Այս մասին, ինչպես գրում է Panorama.am-ն, հայտնում է Քլարենս Հաուսը:

«71-ամյա արքայազն Չարլզի մոտ առկա է վարակի մեղմ ախտանիշներ, սակայն նա իրեն լավ է զգում», - ասել է խոսնակը:

72-ամյա Քորնուելի դքսուհին նույնպես թեստ է հանձնել, սակայն արդյունքը բացսական է եղել։

Պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է. «Կառավարության և բժշկական խորհրդատվության համաձայն՝ արքայազնն  ու դքսուհին այժմ ինքնամեկուսացված են Շոտլանդիայի տանը»։

Ասվում է, որ հնարավոր չէ պարզել, թե ումից է արքայազնը վարակվել, քանի որ վերջին շրջանում մի շարք հանդիպումներ է ունեցել։

Նշենք, որ վերջերս հայտնի դարձավ, որ կորոնավիրուս է հայտնաբերվել նաև Մոնակոյի արքայազն Ալբերտի մոտ, որը վերադարձել էր Բրիտանիայից։


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Երեք զինծառայողի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. 32 զինծառայողից կատարվել է նմուշառում

Ժամանակավորապես արգելվում է մուտքը Հայաստանից Արցախ. կան բացառություններ

ԱՀ ոստիկանությունը հայտնաբերել է Facebook-ի մեսենջերում կեղծ լուրեր տարածողին

Նոր զարգացումներ Արցախում․ պայքարը թեժանում է

Արցախում կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելու նպատակով կասկածելի անձանցից նմուշառումը իրականացվում է՝ հաշվի առնելով կլինիկակական ախտանշանները

Արցախում կորոնավիրուսի վարակման դեպք չի արձանագրվել. 3 մեկուսացված քաղաքացի կա. ԱՀ ԱՆ

Հեռախոսակապի ծառայությունները և շարժական համացանցը ժամանակավորապես կաշխատեն խափանումներով

Ֆինանսների նախարարությունը Վիտալի Բալասանյանից փաստեր է պահանջում

Արցախի ընտրություններին մեկնող դիտորդներն արագ թեստավորում կանցնեն

Search