Artsakhpress

Միջազգային

Թրամփը հավանության է արժանացրել Սաուդյան Արաբիայի՝ ՌԴ-ին նավթային շուկայից դուրս թողնելու ծրագիրը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սատարել է Սաուդյան Արաբիայի ծրագրերին՝ Ռուսաստանին նավթային շուկաներից դուրս մղելու վերաբերյալ՝ ավելացնելով վառելիքի արտադրությունը։

Թրամփը հավանության է արժանացրել Սաուդյան Արաբիայի՝ ՌԴ-ին նավթային շուկայից դուրս թողնելու ծրագիրը

Թրամփը հավանության է արժանացրել Սաուդյան Արաբիայի՝ ՌԴ-ին նավթային շուկայից դուրս թողնելու ծրագիրը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Panorama.am-ի հաղորդմամբ, վարչակազմում նախկին բարձրաստիճան պաշտոնյայի խոսքո, Թրամփը հաստատել է Ռիյադի ծրագրերը, բայց միևնույն ժամանակ նա հորդորել է, որ նավթի գները շատ չընկնեն՝ ԱՄՆ-ի վառելիքի արտադրողներին պաշտպանելու համար:
Սակայն, ինչպես նշել է Politico-ի զրուցակիցը, Սալմանի հետ Թրամփի զրույցից երկու շաբաթ անց գների անկումն այնքան շատ էր, որ Սպիտակ տունն անակնկալի եկավ:
«Ոչ ոք չէր մտածում, որ այն (նավթը) կիջնի այդքան ցածր», - ասում է աղբյուրը:
Նշվում է, որ Սպիտակ տան ղեկավարը մարտի 9-ին է իր դիրքորոշումը հայտնել՝ թագաժառանգ արքայազն Մուհամմադ բեն Սալմանի հետ հեռախոսազրույցում:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search