Ռուսաստանի փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան հայտնել է, որ երկրում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 658-ի։
Ռուսաստանում կորոնավիրոսով վարակվածների թիվը հասել է 658-ի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Panorama.am-ի հաղորդմամբ, օրվա ընթացքում վարակի նոր դեպքերի թիվն աճել է 163-ով:
Վերջին տվյալների համաձայն, բուժվել է 29 մարդ:
Ըստ Գոլիկովայի, Ռուսաստանի Դաշնությունում ինքնամեկուսացման շրջանակներում վերահսկողության տակ է գտնվում 112 հազար մարդ: