Artsakhpress

Ռազմական

Քննարկվեց հակառակորդի նախահարձակ գործողությունից տուժած զինծառայողներին հատուցում տալու հարցը

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ընդլայնել «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» շահառուների շրջանակը, հատուցում տրամադրել նաև այն զինծառայողներին, որոնց կյանքին կամ առողջությանը վնաս է հասցվել հակառակորդի նախահարձակ գործողության արդյունքում: 

Քննարկվեց հակառակորդի նախահարձակ գործողությունից տուժած զինծառայողներին հատուցում տալու հարցը

Քննարկվեց հակառակորդի նախահարձակ գործողությունից տուժած զինծառայողներին հատուցում տալու հարցը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը:
Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում նախագծի վերաբերյալ որևէ առաջարկություն չի ստացվել:
«Նախագիծը, հավանության արժանանալու դեպքում, հնարավորություն կտա հիմանդրամաի շահառուներ համարել նաև այն զինծառայողներին, որոնք կյանքին և առողջությանը հասցված վնասը ստացել են ոչ միայն առաջնագծում հատուկ գործողություն կատարելու կամ մարտական գործողությունների ժամանակ, այլ նաև, երբ այդ վնասը պատճառվել է այլ վայրում` կլինի զորամասում, թե թիկունքում` հակառակորդի նախահարձակ գործողությունների արդյունքում»,-ասաց Բալայանը:
Այսպիսով, շահառուների թիվը ավելանալու է 9-ով, հնարավոր է լինի մեկ-երկու ավելի դեպք:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ժամը 20:00-ից դադարեցվելու է մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի աշխատանքը

Մասիս Մայիլյանը ընդունեց իր պարտությունը

Դուք իրականությունից հեռու եք այնքանով, որքանով իմ մասին Ձեզ տեղեկություն տրամադրողները. Սամվել Կարապետյանի արձագանքը

Համապետական ընտրություններին մասնակցել են ընտրողների 72,7%-ը. ԿԸՀ նախագահ

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլին մենք չենք պաշտպանի թեկնածուներից որևէ մեկին. Վիտալի Բալասանյան

Ստեփանակերտում արձանագրվել է 9 ապրանքատեսակների միջին գների փոփոխություն. Տեղեկատվական շտաբ

Արցախում կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

Առայսօր կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել. կա 2 մեկուսացված քաղաքացի. Տեղեկատվական շտաբ

Զինծառայող է մահացել

Search