Artsakhpress

Միջազգային

Իրանում մարդկանց տեղաշարժման սահմանափակումներ կմտցվեն

Իրանի իշխանությունները կորոնավիրուսի տարածման հետ կապված պլան են մշակել, որը մարդկանց տեղաշարժման սահմանափակումներ է ենթադրում:

Իրանում մարդկանց տեղաշարժման սահմանափակումներ կմտցվեն

Իրանում մարդկանց տեղաշարժման սահմանափակումներ կմտցվեն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է Նախագահ Հասան Ռոհանին, փոխանցում է News.am-ը:
«Երեկ [երեքշաբթի] կորոնավիրուսի տարածմանը հակազդելու շտաբի նիստին քննարկվել է նոր սահմանափակումներ մտցնելու անհրաժեշտությունը,- ասել է նախագահը, որի ելույթը հեռարձակվել է իրանական պետական հեռուստատեսությամբ:- Նախագիծը պատրաստվել է, եւ [չորեքշաբթի] ցերեկը կհաստատվի, այնուհետեւ կհրապարակվի»:
Ըստ Ռոհանիի` այս պլանը «ուղեւորույթունների սահմանափակումների ներդրում է ենթադրում, որպեսզի մարդիկ արագ վերադառնան իրենց մշտական բնակության վայրեր»: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Մինչ օրս երկրում տեղաշարժման սահմանափակումներ չկային, թեպետ իշխանությունները բազմիցս կոչ են արել իրանցիներին խուսափել թչ պարտադիր ուղեւորություններից եւ փողոց դուրս գալուց:
Իրանի առողջապահության նախարարությունը փետրվարի 19-ին հայտնել էր երկրում կորոնավիրով վարակման առաջին դեպքերի մասին: Վարակվածները հայտնաբերվել էին Կում քաղաքում: Վերջին պաշտոնական տվյալների համաձայն` հանրապետությունում դեպքերի թիվը հասել է 24.811-ի, գրանցվել է մահվան 1934 դեպք:
 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Երեք զինծառայողի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. 32 զինծառայողից կատարվել է նմուշառում

Ժամանակավորապես արգելվում է մուտքը Հայաստանից Արցախ. կան բացառություններ

ԱՀ ոստիկանությունը հայտնաբերել է Facebook-ի մեսենջերում կեղծ լուրեր տարածողին

Նոր զարգացումներ Արցախում․ պայքարը թեժանում է

Արցախում կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելու նպատակով կասկածելի անձանցից նմուշառումը իրականացվում է՝ հաշվի առնելով կլինիկակական ախտանշանները

Արցախում կորոնավիրուսի վարակման դեպք չի արձանագրվել. 3 մեկուսացված քաղաքացի կա. ԱՀ ԱՆ

Հեռախոսակապի ծառայությունները և շարժական համացանցը ժամանակավորապես կաշխատեն խափանումներով

Արցախի ընտրություններին մեկնող դիտորդներն արագ թեստավորում կանցնեն

Ֆինանսների նախարարությունը Վիտալի Բալասանյանից փաստեր է պահանջում

Search